ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԸ ՄԻՆՉԵՒ 2010ԹԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԸ ՉԻ ԲԱՑՒԻ
Այդ մասին յայտնեց Եւրասիայի հարցերով Stratfor ռազմավարական կանխատեսումների կենտրոնի փորձագէտ Մարկօ Պապիկը:
Նրա խօսքով, Թուրքիան տարածաշրջանում առանցքային խաղացող է եւ շատ բան կախւած է այն բանից, թէ ինչ է անում: «Եւ եթէ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդատւութիւնների շարունակի Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը, դա կարող է լուրջ ճգնաժամի յանգեցնել 2010-ին: Տարածաշրջանում առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն է լինելու: Լեռնային Ղարաբաղը կարող է արդարացում դառնալ հակամարտութեան համար, ինչպէս տեղի ունեցաւ 1914թ. Առաջին աշխարհամարտից առաջ ոչինչ չնշանակող, գաղութային Բոսնիայում»,- նշեց փորձագէտը: Stratfor կենտրոնի փորձագէտը գտնում է, որ տարածաշրջանում ամէն ինչ կախւած է այն բանից, թէ արդեօք Թուրքիան ցանկանում է առանց Ադրբեջանի գործարք կնքել Հայաստանի հետ, եւ արդեօք Ռուսաստանը թոյլ կը տայ Ադրբեջանին օգտագործել իր ճնշող ռազմական առաւելութիւնը, որպէսզի ինքնուրոյն վերադարձնի Լեռնային Ղարաբաղը: «Թուրքիան սկսում է զբաղեցնել իր տեղն աշխարհում եւ դառնում է ոչ թէ պարզապէս տարածաշրջանային, այլ իսկապէս գլոբալ խաղացող: Նրա շարժումը Հայաստանի կողմն ուղղւած է Կովկասում եւ դրա սահմաններից դուրս ազդեցութեան ընդլայնմանը»,- յայտնեց նա, հաղորդում է 1news.az-ը:
«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ»
0 Պատգամ:
Post a Comment