Ադամ Շիֆ.– Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը Հայ-թուրքական երկարաժամկէտ յարաբերութիւնների հիմք կը դառնայ
13:43 / 19.12.2009
ԱՄՆ Կոնգրէսի անդամ եւ Դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Ադամ Շիֆը կոչ է արել ընդունել Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւը, որը նա 2009թ. մարտի 17-ին ներկայացրել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դատին: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէն (ANCA):
Ադամ Շիֆը նկատել է, որ բանաձեւի ընդունումն անհրաժեշտ քայլ է Օսմանեան կայսրութիւնում կատարւած դէպքերը մերժելու Թուրքիայի գաղափարախօսութեան դէմ, նաեւ ճշմարտութեան վրայ հիմնւած Հայ-թուրքական երկարաժամկէտ յարաբերութիւնների հիմք:
ANCA-ն հաղորդում է, որ "կոնգրէսմենի կոչը պատասխան էր Ամերիկայի թուրքական ընկերակցութիւնների վեհաժողովի եւ Ամերիկայի թուրքական ընկերակցութիւնների դաշնութեան նամակին, որում խօսւում էր հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւններում պատմական փաստերի եւ իրադարձութիւնների ուսումնասիրման միջկառավարական ենթայանձնաժողովի ստեղծման մասին: Համաձայն ATAA-ի եւ FTAA-ի՝ այդ դրոյթը երաշխիք է Միացեալ Նահանգների Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութիւնը չդատապարտելու եւ բանաձեւ չնդունելու համար: Նամակում նշւած էր, թէ «ենթայանձնաժողովի հետազոտութիւնները կը բացայայտեն 1885-1919թթ. հայերի ապստամբութիւնների փաստը: Այդ ընթացքում զոհւել է 1,1 մլն օսմանցի թուրք եւ հրէա»:
Կոնգրէսմեն Շիֆն իր հերթին դեկտեմբերի 18-ին գրած նամակում յայտնել է, որ ստացել է այդ նամակն ու «այն կարդալուց յետոյ աւելի քան վստահ է, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը մոռացութեան չմատնելու լաւագոյն ձեւը բանաձեւի ընդունումն է»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment