18:52 / 22.12.2009
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգութեան խորհրդի նիստ, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ներկայացրել է Ղազախստան կատարած այցի մանրամասները: Այդ մասին նիստից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտնել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը:
«Հանրապետութեան նախագահը ներկայացրեց ոչ պաշտօնական գագաթնաժողովում քննարկւած հարցերը, որոնք կարեւոր նշանակութիւն ունեն: Գագաթնաժողովի ընթացքում եւս մէկ անգամ արձանագրւել է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից տեխնիկայով վերազինելու մասին, եւ մասնակից երկրների նախագահները իրենց պատրաստակամութիւնն են յայտնել այս կարեւոր որոշումը մինչեւ վերջ հասցնելու վերաբերեալ»,- նշեց Բաղդասարեանը եւ յաւելեց, որ «ուժերը կարող են օգտագործւել որեւէ երկրի դէմ ռազմական ագրէսիայի դէպքում: Նախագահը տեղեկացրեց նաեւ ԵւրԱզԷՍ-ի շրջանակներում յատուկ կայունացնող հիմնադրամի ստեղծման մասին: Դա 10 միլիարդ դոլարանոց հիմնադրամ է, որի ստեղծումը հնարաւորութիւն կը տայ խթանել տնտեսական համագործակցութիւնը եւ նպաստել ծրագրերի իրականացմանը»:
Բաղդասարեանը յայտնեց նաեւ, որ ԱԱԽ նիստի 2-րդ հարցը վերաբերել է արտաքին քաղաքականութեան հիմնախնդիրներին: ԱԱԽ-ն քննարկել եւ հաւանութեան է արժանացրել արտաքին քաղաքական գերատեսչութեան գործունեութեան հիմնական ուղղութիւնները պարունակող 4 հիմնական փաստաթղթեր:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment