Մենք Թուրքիայի հետ խաղեր չենք խաղում
15:07 / 19.12.2009
«Մենք յոյս ունենք, որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ձախողել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնութիւնը: Եթէ իրադարձութիւնները նման ընթացք ստանան, Հայաստանի խորհրդարանը չի վաւերացնի յարաբերութիւնների կարգաւորման Հայ-թուրքական արձանագրութիւնները»,- Hürriyet Daily News թերթին տւած հարցազրոյցում յայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը:
Վարչապետն ասել է, թէ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխւել: «Սակայն, դատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերից, փոփոխութիւններ է կրել Թուրքիայի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ թուրքական խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել: Եթէ Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանն ազատ է լինելու նոյն կերպ վարւել: Մենք Թուրքիայի հետ խաղեր չենք խաղում, մենք պատրաստ ենք բաց եւ թափանցիկ արտաքին քաղաքականութեան: Մենք տարատեսակ յայտարարութիւններ չենք անում եւ այլընտրանք չենք տեսնում գործընթացի զարգացման համար: Եթէ այն ձախողւի Թուրքիայի նախապայմանների պատճառով, վերջինս պէտք է բացատրութիւններ տայ պատճառների մասին: Թուրքիայի հեղինակութիւնն այդ դէպքում կասկածի տակ է դրւելու»,- ասել է Սարգսեանը:
Վարչապետը նշել է նաեւ, որ Հայ-թուրքական սահմանի փակման համար մեղաւոր է Թուրքիան:
Խօսելով փաստաթղթերի վաւերացման մասին՝ Տիգրան Սարգսեանն ասել է, թէ «ժամկէտը թուրքական օրէնսդրութիւնն է: Ուղղակի չի կարելի արհեստականօրէն արգելակել գործընթացը»:
Ղարաբաղեան հակամարտութեան մասով Հայաստանի վարչապետը քննադատութեան է ենթարկել Ադրբեջանի կառավարութեանը՝ ռազմատենչ հռետորաբանութեան համար եւ նշել, թէ «մենք պատրաստ ենք պատերազմի, քանի որ դասեր ենք քաղել պատմութիւնից: Պատերազմից խուսափելու լաւագոյն միջոցը դրան պատրաստ լինելն է: Եթէ Ադրբեջանը զգայ, որ մենք պատրաստ չենք, հրադադարի ռեժիմի խախտումից հնարաւոր չի լինի խուսափել: Ինչ վերաբերում է Հայ-թուրքական եւ ղարաբաղեան գործընթացների շաղկապմանը, դա չի օգնելու հակամարտութեան կարգաւորմանը, քանի որ Թուրքիան չէզոք կողմ չէ»:
Վարչապետը խօսել է նաեւ Ցեղասպանութեան մասին եւ ասել, թէ «Ցեղասպանութեան հարցը հայերի համար մեծ նշանակութիւն ունի»: «Սակայն հայերը պէտք է յաղթահարեն թուրք ժողովրդի նկատմամբ նախապաշարմունքները, այլապէս մեզ չի յաջողւի խուսափել դժւարութիւններից:

Այդ մասին ես ասել եմ նաեւ մեր խորհրդարանում: Իմ կարծիքով, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստի ճանաչումը կօգնի թուրք ժողովրդին՝ նոր մակարդակի վրայ բարձրանալու համար: Դա նաեւ ԵՄ-ին լիակատար անդամակցումն է»,- ասել է վարչապետը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment