Լեռնային Ղարաբաղի նախագահը շնորհաւորել է ազգային անվտանգութեան մարմինների աշխատակիցներին


16:45 / 19.12.2009
ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է ԼՂՀ ազգային անվտանգութեան մարմինների աշխատողի օրւայ առթիւ գերատեսչութիւնում կազմակերպւած հանդիսաւոր միջոցառմանը եւ շնորհաւորել ԱԱԾ անձնակազմին:
Ինչպէս յայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից՝ Բակօ Սահակեանը կարեւորել է ծառայութեան աշխատանքը երկրի անվտանգութեան եւ նրա բնականոն զարգացման ապահովման գործում՝ նշելով, որ այսուհետ էլ համակարգի խնդիրները կը լինեն իշխանութիւնների ուշադրութեան կետրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելեանը, Գլխաւոր դատախազ Արշաւիր Ղարամեանը, Ոստիկանութեան պետ Ռոբերտ Շաֆերեանը եւ պաշտօնատար այլ անձինք:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: