ANCA-ն հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութեան հարցով ԱՄՆ քաղաքականութեան քննադատութեամբ


17:15 / 21.12.2009
Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտէն ԱՄՆ Սենատի Իրաւաբանական կոմիտէի ուշադրութիւնն է հրաւիրել նրա վրայ, որ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող ԱՄՆ գաղափարախօսութիւնը զգալիօրէն նպաստում է միջազգային հանրութեան հանդուրժողական վերաբերմունքին՝ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ: Այդ մասին գրում է ամերիկահայերի «Asbarez» թերթը:
«Հաշւի առնելով Ցեղասպանութեան կոնվենցիայի բարոյական եւ իրաւական պարտաւորութիւնները, մնում է միայն զարմանալ Հայոց Ցեղասպանութեան ժխտման հարցում ԱՄՆ մեղսակցութեան վրայ:
Միեւնոյն ժամանակ Ռաֆայէլ Լեմկինը (հրէայ փախստական Լեհաստանից, որը տւեց այդ յանցագործութեան անւանումն ու ձեւակերպումը եւ իր ողջ կեանքը նւիրաբերեց ցեղասպանութեան կանխարգելմանը), Օսմանեան կայսրութիւնում կատարւածն անւանել է կոնվենցիայի ձեւակերպման ամենաակնառու փաստ»,- ասւած է ANCA-ի կառավարական հարցերով տնօրէն Քէյթ Նահապետեանի՝ Սենատի Իրաւաբանական յանձնաժողովին յղած նամակում:
Նահապետեանի ուղերձում ասւում է նաեւ, որ «Թուրքիայի կողմից ցեղասպանութեան փաստի յաջող լռեցումը նպաստում է նաեւ այլ պետութիւնների կողմից մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացմանը»:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: