Այսօր Ադրբեջանում ՏԻՄ ընտրութիւններ են տեղի ունենում
11:35 / 23.12.2009
Այսօր` դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում սկսւել են տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրութիւնները:
Դրանց հետեւելու համար ընտրական յանձնաժողովներում գրանցւել են 48 388 դիտորդներ: Կենտրոնական ընտրական յանձնաժողովում գրանցւել են 1160 տեղական եւ 52 միջազգային դիտորդներ:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցւել են 18 քաղաքական կուսակցութիւնների մօտ 31 հազար թեկնածուներ: 1718 տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսւում է ընտրել 15 682 անդամներ:
Նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների հետ համեմատած, տեղական ընտրութիւններում կանխատեսւում է ընտրողների աւելի ցածր ակտիւութիւն:

Ադբեջանական «Թրենդի» տւեալներով, առաւօտեան ժամը 10-ի դրութեամբ (ընտրութիւններն սկսւել են ժամը 8-ից) մասնակցութիւնը կազմել է 8,77 տոկոս կամ 402 374 ընտրող: Սա Ադրբեջանի պատմութեան մէջ 3-րդ տեղական նշանակութեան ընտրութիւններն են: Առաջինը տեղի է ունեցել 1999 թւականին, իսկ երկրորդը` 2004-ին:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment