Յունւարի 13-19-ը լրանում է Բաքւում տեղի ունեցած ջարդերի 20–ամեակը



«Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանը խորհրդարանում հրաւիրւած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ Յունւարի 13-19-ը լրանում է Բաքւում տեղի ունեցած ջարդերի 20-ամեակը։
-Կան ցեղասպանագէտներ, որոնք նոյնիսկ ընդգծել են, թէ այն դաժանութիւնը, որ դրսևորւել է Բաքւի ջարդերի ժամանակ, աննախադէպ է բոլոր այն ցեղասպանութիւնների համեմատ, որոնք տեղի են ունեցել մինչ այդ և դրանից յետոյ,-ասել է Լարիսա Ալավերդեանն ու յաւելել, որ ինքը դիմել է կառավարութեանը, որ այդ 20-ամեակը պետականօրէն նշւի։
-Դա 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանութեան շարունակութիւնն է,-նշել է Լ. Ալավերդեանը։




7or.am

0 Պատգամ: