16:14 / 19.12.2009
Երեւան այցելած թուրք լրագրողները դեկտեմբերի 19-ի առաւօտեան այցելել են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, եւ ծաղիկներ դրել յաւերժական կրակի մօտ, յայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Ապա նրանք այցելել են Ցեղասպանութեան թանգարան, որտեղ ծանօթացել են թանգարանի ստեղծման պատմութեանը, նպատակներին ու ծրագրերին: Ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը տեղեկացրել է, որ լրագրողներին հետաքրքրել են Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած միջոցառումներին առնչւող հարցեր, նաեւ հայկական կողմի մասնակցութիւնը՝ ստեղծւելիք Հայ-թուրքական պատմական ենթայանձնաժողովին: Դեմոյեանը յայտնել է, որ խնդիր չի տեսնում ցանկացած ձեւաչափով ազատ արտայայտւելու մէջ, բայց սկզբունքային դիրքորոշում ունի Հայոց Ցեղասպանութեան փաստի քննարկման անթոյլատրելիութեան մասին: Նա ընդգծել է, որ Հայաստանում աւելի ազատ են արտայայտում իրենց դիրքորոշումները, մինչդեռ Թուրքիայի ներկայացուցիչները՝ 301 յօդւածի սպառնալիքի տակ չեն կարողանում ազատ արտայայտւել:
Դեմոյեանը նշել է նաեւ, որ 2008թ. սեպտեմբերից աւելացել են Ցեղասպանութեան թանգարանի վիրտուալ եւ իրական այցելուները: Նրա խօսքով, օրական կայք են այցելում մօտ 200 հոգի, ընդ որում առաջին տեղում ԱՄՆ-ն է, 2-րդում՝ Թուրքիան: Մէկ տարւայ ընթացքում Հայոց ցեղասպանութեան թանգարան են այցելել Թուրքիայի 3 հազար ներկայացուցիչներ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment