Արմէն Ռուստամեան.–
«Ամէն մէկն իր խելքը իր տեղում պէտք է օգտագործի»




Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի այն խօսքերին, թէ քաղաքական գործիչ լինելու համար մեծ խելք պէտք չէ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթէ քաղաքականութեան մէջ այդ տրամաբանութեամբ պէտք է գործեն, ինչպէս, դժբախտաբար, հիմա գործում են, իսկապէս դրա համար մեծ խելք պէտք չէ։
-Այն արդիւնքը, ինչ որ հիմա մենք ունենք, դրա համար մեծ խելք պէտք չէ։ Բայց հէնց դա է, որ եթէ խելօք քաղաքական գործիչ չունենք, մենք ունենում ենք այն դժբախտ իրավիճակը, որի մէջ հիմա ենք։
Պէտք է էլիտար ձևաւորւի։ Իսկ մեզ մօտ իրականութիւնը, դժբախտաբար, հետևեալն է, որի մասին վաղուց էինք ասում, երբ դեռ կոալիցիայի մէջ էինք. Հայաստանում պլուտոկրատիա է ձևաւորւած, այսինքն՝ երբ փողը բերում է իշխանութիւն, իշխանութիւնը՝ յաւելեալ փող։ Սա է իրավիճակը։ Իհարկէ, փող աշխատելն այդքան էլ հեշտ չէ։ Այո՛, պէտք է կարողանալ նաև այս պայմաններում օլիգարխիկ համապատասխան մակարդակի հասնել։
Իսկ դրա համար, իհարկէ, խելք պէտք է։ Ես հօ չեմ ասում՝ բոլորը զոռբայութիւն (կատւութիւն) են արել։ Խելք էլ ունեն, բայց սա այլ դաշտ է, նա՝ այլ։ Ամէն մէկն իր խելքը իր տեղում պէտք է օգտագործի։
Մեր դժբախտութիւնն այն է, որ իշխանութիւնը և տնտեսութիւնը, տնտեսական և քաղաքական շահերն իրար հետ զուգակցւած են,-ասել է Արմէն Ռուստամեանը։

7or.am

0 Պատգամ: