«ԵՍ ՉԵՄ ՎԻՐԱՒՈՐԵԼ ԴԱՒՈՒԹՕՂԼՈՒԻՆ, ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԵՄ ԱՐԵԼ»
Ինչպէս նշել էինք նախապէս, Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան պատգամաւոր Էնսար Օղութն արտգործնախարար Դաւութօղլուին քննադատելիս՝ նոյնացրել էր նրան Հայի հետ, որ վիրաւորի նաեւ: Մամուլի ասուլիսում նա ասել էր. «Քո ազգանունը Դաւութօղլո՞ւ է, թէ՞ դու Դաւութեան ես: Ասա, որ իմանանք. Հա՞յ ես, թէ՞ թուրք»:
Նրա խօսքերին բուռն հակազդեցութեամբ արձագանքել են վարչապետ Էրդողանի «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան մի խումբ պատգամաւորներ, որոնց թւում՝ ԵՄ-ի գծով պատասխանատու պետնախարարը, կուսակցութեան փոխնախագահը, խորհրդարանական խմբակցութեան ղեկավարի տեղակալը, դատապարտելով էթնիկ խտրականութեան եւ ազգայնամոլութեան համար ոչ միայն պատգամաւոր Օղութին, այլեւ նրա Ժողովրդա-հանրապետական կուսակցութեանը: Դրան ի պատասխան, Օղութը, «Սթար» թերթի վկայութեամբ, փորձել է արդարանալ, ասելով. «Ես արտգործնախարարին չեմ վիրավւորել:
Պարզապէս համեմատութիւն եմ արել: Էթնիկ ծագումը էական չէ: Կարող է Հայ լինեի նաեւ ինքս: Իմ ամենավստահելի ընկերները Հայ են: Անձամբ նիւթական աջակցութիւն եմ ցուցաբերել Քարթալի Հայկական եկեղեցուն, արտօնագրի հետ կապւած օգնել եմ նաեւ Մութաֆեան պատրիարքին: Ես եմ կանխել, երբ Ստամբուլի քաղաքապետարանը փորձում էր քանդել եկեղեցու պարիսպը»:

Հ. Չ
.«ԱԶԳ»

0 Պատգամ: