«ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ԱՆՑԱԿԷՏԸ Կ ԲԱՑՒԻ 2010-Ի ԳԱՐՆԱՆԸ


Երեւան (Երկիր) - «Վերին Լարս» անցակէտը հաւանօրէն կը բացւի 2010-ի մարտին. յայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինօ Կալանդաձեն:
Նրա խօսքերով` անցակէտը բացելու որոշումն ընդունւել է Շվեյցարիայի միջնորդութեամբ ընթացող ռուս-վրացական բանակցությիւնների արդիւնքում: Ըստ Կալանդաձեի` պայմանաւորւածութիւնները դեռեւս բանաւոր են, սակայն 2 շաբաթւայ ընթացքում փորձագէտները կը ձեւակերպեն վերջնական համաձայնագիրը:
Նա յաւելել է, որ անցակէտը կը բացւի ոչ միայն դէպի Հայաստան բեռնափոխադրումների, այլեւ վրացական ընկերութիւնների բեռնափոխադրումների եւ Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստան այցելութիւնների համար:
«Մենք դրական ենք գնահատում այդ բանակցութիւնները, դրանց արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները եւ սպասում ենք համաձայնագրի պաշտօնական ձեւակերպմանը»,- ասել է Ն. Կալանդաձեն:

0 Պատգամ: