ՀՅԴ.– Հնարաւոր է, որ Վրաստանը շահագրգռւած չէ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ
19:19 / 23.12.2009
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի յայտարարութիւնը, թէ ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է լուծւի Ադրբեջանի պետական ինքնիշխանութեան շրջանակներում, իսկ Հայ-թուրքական յարաբերութիւնները պէտք է կարգաւորւեն՝ Բաքւի շահերը հաշւի առնելով, վկայում է միայն, որ Վրաստանը շահագրգռւած չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմամբ, քանի որ այդ դէպքում կը նւազի տարածաշրջանում նրա նշանակութիւնը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ մեկնաբանելով Սահակաշվիլիի հարցազրոյցը «Էխօ Մոսկվիին»:
«Եթէ Սահակաշվիլին իսկապէս նման բան է յայտարարել, նշանակում է, որ նա ամէն կերպ փորձում է խոչընդոտել Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը: Բայց նման յայտարարութիւնները խանգարում են նաեւ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը»,- ասել է Մանոյեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment