Հանրահաւաքում պահանջում են յետ կանչել Հայաստանի ստորագրութիւնը Հայ-թրքական արձանագրութիւններից
21:25 / 23.04.2010
Չնայած 1915թ. հրէշաւոր ոճրագործութեանը՝ Հայ ժողովուրդն իր մէջ ուժ գտաւ եւ ստեղծեց իր պետականութիւնը:
Այդ մասին ապրիլի 23-ին Երեւանում կայացած հանրահաւաքում յայտարարել է ՀՅ Դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արտիւշա Շահբազեանը: «Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս յայտարարեց, թէ մահմեդականներն ի վիճակի չեն ցեղասպանութիւն գործելու, բայց մենք խնդիրներ չունենք մահմեդականների հետ: Մենք երախտապարտ ենք այն մահմեդական ժողովուրդներին, որոնք Ցեղասպանութեան տարիներին փրկեցին եւ ապաստան տւեցին հարիւր հազարաւոր հայերի»,- յայտնել է Շահբազեանը:
Նրա խօսքով, այսօրւայ Թուրքիայի խնդիրն այն է, որ այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանութիւնը, ոչնչացնում է Արեւմտեան Հայաստանի տարածքում հայ ժողովրդի գոյութեան վերջին հետքերը: «Եւ մենք երբէք չենք մոռանայ կատարւած յանցագործութիւնը»,- յայտարարել է Շահբազեանը:
Իր հերթին «Ռամկավար-ազատական» կուսակցութեան ատենապետ Յարութիւն Առաքելեանը նկատել է, որ Հայոց Ցեղասպանութեան տարելիցը Հայաստանում պէտք է առիթ դառնայ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարում քաղաքական ուժերի համախմբման համար:
«Նոր ժամանակներ» կուսակցութեան առաջնորդ Արամ Կարապետեանն իր խօսքում ընդգծել է, որ Հայ-թրքական հարցում Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնը մէկ տարի շարունակ ժողովրդին պահում էր «սարսափելի լարւածութեան մէջ»: «Հայաստանի իշխանութիւնները կարող էին Ցեղասպանութեան ճանաչմանը միտւած քաղաքականութիւն վարել, սակայն վերջին մէկ տարում նրանց գործողութիւնները եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի երէկւայ յայտարարութիւնը վերջնարդիւնքում յանգեցնելու են Լեռնային Ղարաբաղի հարցում ճնշումների աւելացման: Մենք պէտք է հետեւողական հասնենք արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան յետկանչման»,- յայտարարել է Արամ Կարապետեանը:
Յիշեցնենք, որ ուղիղ մէկ տարի առաջ Երեւանն ու Անկարան յայտարարեցին երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման մասին: Սակայն մէկ տարի անց հայկական կողմը ստիպւած էր յայտարարել արձանագրութիւնների վաւերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանութիւնների ապակառուցողական դիրքորոշմամբ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment