ՀՅԴ.–
Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ պայքարը տւեց իր արդիւնքները
21:10 / 23.04.2010
Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ պայքարող քաղաքական ուժերի պայքարը վերջապէս տւեց իր արդիւնքները:
Այս մասին երէկ ապրիլի 23-ին Երեւանում տեղի ունեցած հանրահաւաքում յայտարարել է ՀՅԴ գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Նրա խօսքով, հաւանաբար, Հայաստանում ամէն նոր իշխանութիւն, պէտք է իր փորձով համոզւի, որ Թուրքիան չի փոխւել եւ չի ձգտում երկխօսութեան: «Սակայն մենք պէտք է շարունակենք մեր պայքարը, որովհետեւ Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման կասեցւած գործընթացը կարող է վերսկսւել ամէն պահի»,- ասել է նա ու յաւելել. «Մեր վերջնական նպատակն է հասնել նրան, որ Հայաստանն ամբողջութեամբ դուրս գայ այդ գործընթացից, որովհետեւ դա վիրաւորում է մեր ժողովրդի ու պետութեան արժանապատւութիւնը»:
ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ սխալ է թուրքերի ու ադրբեջանցիների միջեւ ինչ-որ հակասութիւններ փնտրելը, քանի որ դրանք նոյն ժողովուրդն են, որոնք ապրում է երկու պետութիւններում:
Նշենք, որ այսօր այսօր Երեւանում ժամը 20-ին մեկնարկել է Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ կազմակերպւած հանրահաւաքը: Չնայած վատ եղանակին, մառախուղին ու յորդառատ անձրեւին, հազարաւոր մարդիկ պաստառներով ու եռագոյններով հաւաքւել են Մատենադարանի մօտ, որպէսզի իրենց բողոքը յայտնեն Թուրքիայի քաղաքականութեան դէմ, որը ժխտում է Ցեղասպանութեան փաստը, ինչպէս նաեւ իրենց «ՈՉ»-ն ասեն Հայ-թրքական արձանագրութիւններին ու Թուրքիայի նախապայմաններին:
Յիշեցնենք, որ ուղիղ մէկ տարի առաջ Երեւանն ու Անկարան յայտարարեցին երկկողմ յարաբերութիւնները կարգաւորելու իրենց մտադրութեան մասին: Սակայն մէկ տարի անց ապրիլի 22-ին հայկական կողմը ստիպւած էր յայտարարել, որ դադարեցնում է արձանագրութիւնների վաւերացման գործընթացը, դա բացատրելով Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմամբ եւ նրա կողմից գործընթացը ձգձգելով: Մասնաւորապէս՝ Թուրքիան Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւումը կապում է ԼՂ խնդրի հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment