Թեհրանն առաջարկում է Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպել
14:51 / 19.04.2010
Թեհրանն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Իրանը հանդէս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջնորդութեան առաքելութեամբ եւ այդ նպատակով մտադիր է եռակողմ հանդիպում կազմակերպել Թեհրանում, ըստ իրանական ISNA գործակալութեան՝ լրագրողներին յայտնել է ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին:
Ըստ Մոթթաքիի՝ Ադրբեջանն արդէն տւել է իր համաձայնութիւնը, մնում է Հայաստանը համաձայնւի: «Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք ադրբեջանաան եւ հայկական կողմերին: Բաքուն ընդունել է դրանք, իսկ Երեւանից դեռ պատասխան չկայ»,- ասել է Մոթթաքին եւ յաւելել, որ Իրանը շատ անհանգստացած է հակամարտութեան շարունակմամբ:
Նշենք, որ պաշտօնական Երեւանը տեղեկացրել է Թեհրանին, թէ Ղարաբաղեան գործընթացը վարւում է միայն ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում: «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ջանքերը, բայց յիշեցնում է, որ բանակցութիւններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»"- աւելի վաղ NEWS.am-ի հետ զրոյցում նշել էր ԱԳՆ դիւանագիտական աղբիւրը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment