Հայ-թուրքական գործընթացի վերաբերեալ իր որոշման մասին Սերժ Սարգսեանը կը յայտնի ապրիլի 22-ին
20:56 / 21.04.2010
Այսօր` ապրիլի 21-ին Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահ Սերժ Սարգսեանը հրաւիրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ:

Այնուհետեւ Անվտանգութեան խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսեանն ասել է, որ այս խնդրի առնչութեամբ խորհրդակցութիւնների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցութիւնների ղեկավարների հետ:
Քննարկումների արդիւնքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետութեան նախագահն ուղերձով կը դիմի ժողովրդին:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment