Թայիփ Էրդողան.–
Ղարաբաղը ոչ թէ Անկարայի, այլ
Բաքւի նախապայմանն է
17:55 • 20.04.10
Ղարաբաղեան հիմնախնդիրը ոչ թէ Թուրքիայի, այլ Ադրբեջանի կողմից առաջ քաշւող նախապայման է: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Սակայն հայկական կողմն այս ամէնին սառն է վերաբերւում: Ներկայ պահին հարցի առնչութեամբ նրանց միջև բանակցութիւններ են ընթանում: Միևնոյն ժամանակ, հարցի առնչութեամբ աշխատում են Մինսկի խմբի եռանախագահները։ Եթէ հարցին լուրջ չվերաբերւեն, որևէ արդիւնքի մասին ուղղակի հնարաւոր չի լինի խօսել: Միացեալ Նահանգներում նստեցինք և 1.5 ժամ զրուցեցինք: Ասում են` «Միմեանց չշաղկապենք Ղարաբաղեան հիմնախնդիրն ու Հայ-թրքական սահմանի բացման հարցը»։ Մենք էլ ասացինք, որ «Ձեզ ուղարկած նամակում գրել ենք` մենք հաւատարիմ ենք մնում միջազգային իրաւունքի շրջանակում մեր ստանձնած պարտաւորութեանը»:
Այսինքն` մենք տէր ենք Շւէյցարիայում փաստաթղթերի տակ դրած մեր ստորագրութեանը: Սակայն այդ փաստաթղթերում խօսք է գնում «տարածաշրջանային խաղաղութեան մասին»: Իսկ հիմա այդ տեսանկիւնից խնդիր կայ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ցանկանում ենք ապահովել այդ խաղաղութիւնն ու հաշտեցումը, որովհետև սահմանների փակման պատճառը դա էր: Հարկ է, որ այդ խնդիրը կարգաւորենք: Եթէ դա չանենք, մեր խորհրդարանը «այո» չի ասելու այդ գործընթացին: Իսկ մենք դա չենք ցանկանում»,- յայտարարել է Էրդողանը:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment