Ցեղասպանութեան 95-ամեակին նւիրւած միջոցառում` Մոսկւայում
Մոսկւայի Նեկրասովի անւան քաղաքային կենտրոնական գրադարանում «Արարատ» մշակութային միութիւնը ապրիլի 16-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանութեան և Մոսկւայի մշակոյթի դեպարտամենտի հետ համատեղ կազմակերպել են երեկոյ` նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին:
Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:
Բացման խօսքով հանդէս է եկել «Արարատ» մշակութային միութեան նախագահ Էմանուիլ Դոլբակեանը։ Ելոյթներ են ունեցել ՌԴ Հայաստանի դեսպանութիւնում արտակարգ դեսպանորդ և լիազօր նախարար Ռոբերտ Անանեանը` նշելով, որ ցեղասպանութեան ճանաչումը և դատապարտումը կնպաստի հետագայում բացառելու նման ողբերգութիւնը, ինչպէս նաև քաղաքական գիտութիւնների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «Ռուս-հայկական համագործակցութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Եուրի Նավոյեանը, «Հայաստանի հետ բարեկամութեան և համագործակցութեան ռուսաստանեան միութեան» փոխնախագահ Վլադիմիր Օսիպովը։
Երեկոյին ներկայ են գտնւել ռուս և հայազգի ականաւոր գործիչներ, գիտութեան, արւեստի և մշակոյթի ներկայացուցիչներ:

ԱՅՍՕՐ, 20:15
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment