Թուրքիան մշտապէս Բաքւին տեղեկացնում է Երեւանի հետ բանակցութիւնների մասին


19:22 / 19.04.2010
Ադրբեջանը տեղեակ է բոլոր բանակցութիւններից, որ Թուրքիան յարաբերութիւններ հաստատելու նպատակով վարում է Հայաստանի հետ:
Այդ մասին ապրիլի 19-ին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն՝ Բաքու մեկնելուց առաջ, հաղորդում է Anadolu գործակալութիւնը:
«Մենք մշտապէս Ադրբեջանին տեղեկացնում ենք այդ հարցի վերաբերեալ»,-ասել է նա:
Ըստ Դաւութօղլուի՝ Թուրքիան լրջօրէն քննարկել է իւրաքանչիւր քայլը, նախքան արձանագրութիւնների տակ ստորագրութիւն դնելը:
Անդրադառնալով Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, թէ հնարաւոր է, որ Թուրքիան սահմանները բացի առանց վաւերացման, Դաւութօղլուն կտրուկ ոչ է ասել եւ յաւելել. «Սարգսեանն իր ցանկութիւններն ու յոյսերն է արտայայտել, սակայն Թուրքիայում որեւէ դէպքում օրակարգում դրւած չէ սահմանների բացումն առանց արձանագրութիւնների վաւերացման»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: