Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.–
Դեռ վաղ է խօսել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում մեծ առաջընթացի մասին
10:23 / 20.04.2010
«Թուրքիայի նպատակները յստակ են. Հարաւային Կովկասում նոր փուլ սկսել, որը հիմնւած կլինի բոլոր կապերի կարգաւորման, սահմանների բացման, վստահութեան եւ անվտանգութեան վրայ»:
Այդ մասին յայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն Բաքւում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալութիւնը:
Դաւութօղլուն յոյս է յայտնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ դա հնարաւոր կըլինի»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ադրբեջան կարեւոր բնոյթ է կրում: Մենք կապեր կպահենք բոլոր կողմերի հետ եւ կանենք հնարաւորը նախանշւած նպատակին հասնելու համար»,- ասել է նա: Ըստ Դաւութօղլուի՝ տարածաշրջանում լարւածութեան ուժգնացումն անցանկալի է: «Մենք „ուշադիր հետեւում“ ենք Ղարաբաղեան կարգաւորման մադրիդեան սկզբունքների շուրջ գործընթացներին: Դեռ վաշինգտոնեան այցից առաջ ես եւ վարչապետը Փարիզում հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ապա Վաշինգտոնում հանդիպել ենք մէկ այլ համանախագահ երկրի՝ ԱՄՆ նախագահի հետ: Թուրքիայի վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Մենք բաց հասկացրել ենք բոլոր համանախագահներին եւ Հայաստանին, որ Մադրիդեան սկզբունքները մեծ հնարաւորութիւններ են ստեղծում: Իւրաքանչիւրը պէտք է օգտւի այդ հնարաւորութիւնից»,- ասել է Դաւութօղլուն:
Իր հերթին Էլմար Մամեդեարովը յայտարարել է, թէ դեռ վաղ է խօսել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում մեծ առաջընթացի մասին: «Մեզ համար կարեւորը Թուրքիայի օգնութեամբ կարգաւորման գործընթացի աշխուժացումն է»,- ասել է նա:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment