Սէյրան Օհանեան.–
Եթէ Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խօսել, ապա նրա համար աւելի վատ ու աղէտալի վիճակ կստեղծւի
12:59 / 24.04.2010
«Փորձում ենք զերծ մնալ ռազմատենչ յայտարարութիւններից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք մեր երկիրը պաշտպանել»,- այսօր` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի մօտ նման յայտարարութիւն է արել ՀՀ Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
«Մեր բանակն այսօր առաւել քան մարտունակ է եւ պատրաստ է իր խնդիրը կատարելու ոչ միայն մեր երկրի պաշտպանութեան գործում, այլ նաեւ կանխարգելիչ խնդիրների իրականացման հարցում: Եթէ Ադրբեջանը փորձի նորից ուժի միջոցով խօսել հայ ժողովրդի հետ, ապա Ադրբեջանում աւելի վատ ու աղէտալի վիճակ կստեղծւի, որովհետեւ գոյութիւն ունի նաեւ մեր երկրորդ առաւելութիւնը. Դա այն է, որ հայ ժողովուրդն իր պատմական հայրենքին է պաշտպանում»,- ընդգծել է նախարարը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment