Թուրքիան պատրաստւում է պատասխանել Հայաստանի իշխող կոալիցիայի որոշմանը
15:21 / 22.04.2010
Թուրքիայի ԱԳՆ խօսնակ Բուրաք Օզուգերգինը յայտնել է, որ իրենք ուսումնասիրում են Հայաստանի իշխող կոալիցիայի տարածած յայտարարութիւնը, որից յետոյ հանդէս կը գան համապատասխան յայտարարութեամբ:
Թուրքիայի ԱԳՆ խօսնակը նշել է, որ արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն արդէն Հայաստանի յիշեալ յայտարարութեան մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Այս պահին վերլուծում ենք Հայաստանի կոալիցիայի տարածած յայտարարութիւնը: Անհրաժեշտ է հասկանալ, թէ այդ յայտարարութիւնը ինչ միտք է հետապնդում: Քննարկում ենք նաեւ մեր կողմից իրականացւելիք քայլերը»,-նշել է Բուրաք Օզուգերգինը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment