Ադրբեջանի իշխող կուսակցութեան գործադիր քարտուղարի յայտարարութիւնն ուղղակի ծիծաղելի է
17:29 / 20.04.2010
Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցութեան գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի յայտարարութիւնը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու անհրաժեշտութեան մասին պարզապէս ծիծաղելի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
Նրա խօսքով, իր հարցազրոյցում Ահմեդովն ինքն է մատնանշել, թէ ինչու Թուրքիան չի կարող լինել ԵԱՀԿ ՄԽ կազմում: «Ահմեդովը մասնաւորապէս նշել է, թէ „եղբայրական, բարեկամական Թուրքիան անմիջականօրէն շահագրգռւած է Ղարաբաղեան հակամարտութեան արդարացի լուծմամբ՝ Ադրբեջանի խախտւած իրաւունքների վերականգնման պայմանով“: Այդ խօսքերից ակնյայտ է, որ Թուրքիան սուբյեկտիւ կողմ է եւ չի կարող հանդէս գալ միջնորդի դերում»,- նկատել է Շարմազանովը: Բացի այդ, հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեութիւնը, որի արդիւնաւէտութեան ապացոյցը Ղարաբաղեան գործընթացում վերջին առաջընթացն է: «Իսկ նեարդային յայտարարութիւնները վկայում են այդ երկրում տիրող խուճապի մասին՝ չնայած նաւթադոլարների հոսքին»,- ասել է Շարմազանովը: Նրա խօսքով, ծիծաղելի է նաեւ Ահմեդովի մէկ այլ յայտարարութիւն, թէ Թուրքիան տարածաշրջանում մեծ հեղինակութիւն է: «Միգուցէ Ադրբեջանի համար Թուրքիան հեղինակութիւն է, բայց ոչ երբէք Հայաստանի համար, յատկապէս վերջին զարգացումների ֆոնին, երբ Անկարայի խօսքն ու գործը իրար չեն բռնում»,- նկատել է խորհրդարանականը:
Նշենք, որ «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղարը յայտարարել էր, թէ անհրաժեշտ է Թուրքիան ներառել Մինսկի խմբի կազմում՝ որպէս տարածաշրջանում մեծ հեղինակութիւն ուենցող երկիր: Ըստ Ահմեդովի՝ հարկ է փոխել կարգաւորման ձեւաչափը։
Նշենք, որ «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղարը յայտարարել էր, թէ անհրաժեշտ է Թուրքիան ներառել Մինսկի խմբի կազմում՝ որպէս տարածաշրջանում մեծ հեղինակութիւն ուենցող երկիր: Ըստ Ահմեդովի՝ հարկ է փոխել կարգաւորման ձեւաչափը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment