Վաղը կը որոշւի Սերժ Սարգսեանի և Ալիևի յաջորդ հանդիպման ամսաթիւը


18:08 • 21.04.10
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկէն այսօր Բաքւում լրագրողներին ասել է, որ «Ադրբեջան կատարած այցի նպատակներից մէկն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովի հետ բանակցութիւններում վերադարձնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բաց թողնւած հնարաւորութիւնները»։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։
Ամերիկացի դիւանագէտն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիւը, ինչպէս նաև հետագայ քայլերը պարզ կդառնան համանախագահների ողջ կազմով հանդիպումից յետոյ, որը, ըստ Բրադտկէի, տեղի կունենայ Մոսկւայում ապրիլի 22-ին։
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանն ընդունում է Մադրիդեան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ որոշ հարցերում ընդհանուր մօտեցումներ կան, սակայն կողմերի միջև որոշ պահեր համաձայնեցւած չեն։
Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ռուս համանախագահ Իգոր Պոպովը, աւելի ուշ պատասխանելով լրագրողների հարցին, թէ արդեօ՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է ակտիւացնել իր գործունէութիւնը, ասել է. «չգիտեմ՝ ինչ նկատի ունէք՝ ակտիւացում ասելով։ Խնդիրն այն է, որ եթէ խօսենք ակտիւացման մասին, ապա հանդիպումներ մշտապէս տեղի են ունենում... Երէկ մենք հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, վաղը կը հանդիպենք Բեռնար Ֆասիէի հետ։ Այլ բան է, որ, յիրաւի, գործընթացն ընթանում է աւելի դանդաղ, քան կցանկանայինք»։

Tert.am

0 Պատգամ: