Monday, April 19, 2010

ՀՅԴ.–

ՀՅԴ.–
Զիջում չի կարող լինել անգամ երկու շրջանների մասով


14:10 • 19.04.10
Երկու շրջանների վերադարձի հետ կապւած՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը հերթական ճարպկութիւնն է։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԼՂ երկու շրջանների վերադարձի մասին Թուրքիայի վարչապետի յայտարարութիւնը։
Ըստ Յովհաննիսեանի, Թուրքիայի վարչապետը, հասկանալով, որ եօթ շրջանների մասին խօսակցութիւնն անհնար է, հիմա էլ յայտարարում է երկու շրջանների մասին։
Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավարը, սակայն, նշեց, որ կապ չունի, թէ քանի շրջանների վերադարձի մասին է խօսքը, միևնոյնն է, միակողմանի զիջումներն անընդունելի են։
Վահան Յովհաննիսեանն ընդգծեց, որ քանի դեռ չի որոշւել ԼՂ կարգավիճակի հարցը, որևէ զիջման մասին խօսելն անընդունելի է։

Tert.am

0 Պատգամ: