Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած պատարագ է մատուցել
13:33 / 24.04.2010
Այսօր ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած պատարագ է մատուցւել։
Գարեգին Երկրորդը աղօթել է Օսմանեան Թուրքիայում Ցեղասպանութեան ենթարկւած 1.5 միլիոն անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար։
Իր խօսքում նա գոհութիւն է յայտնել բոլոր այն պետութիւներին, միջազգային կազմակերոպութիւններին եւ անձանց, ովքեր մինչ այժմ ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը։ «Ցեղասպանութեան զոհեր են Սփիւռքի տարագիր մեր զաւակները, ովքեր հայրենիքից զրկւած՝ ապրեցին տարբեր երկրներում՝ իրենց կեանքը կառուցելով զրկանքներով եւ բազում դժւարութիւններով, Ցեղասպանութեան զոհ է հայ եկեղեցին՝ իր հարիւրաւոր տաճարների աւերումով»,- ասել է նա։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment