Մեդվեդևի այցը Թուրքիա կարող է շրջադարձային լինել Հայ–թրքական գործընթացում

13:35 • 22.04.10
«Քանի որ Հայ-թրքական մերձեցման գործընթացը փոխկապակցւած է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների և գերտէրութիւնների գործողութիւնների հետ, կարելի է ենթադրել, որ Հայաստանը Ռուսաստանին հնարաւորութիւն կընձեռի գործադրել իր միջնորդական ջանքերը Հայ-թրքական յարաբերութիւններում նոր զարգացումներ արձանագրելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:
Ըստ նրա` ՌԴ նախագահի` մայիսին Թուրքիա կատարելիք այցը կարող է փոփոխութիւններ մտցնել այս գործընթացում: Եթէ մինչև մայիսի վերջ Թուրքիան վաւերացնի արձանագրութիւնները, նշանակում է Ռուսաստանի կողմից ճնշումներ են գործադրւել: «Սա էր նաև պատճառը, որ Սերժ Սարգսեանը կարճատև այց կատարեց Մոսկւա»,- նշեց Մելիքեանը:
Ըստ նրա` Հայաստանը պէտք է հնարաւորինս աջակցի Ռուսաստանի շահերը իրականացմանը, քանի որ այդ երկիրը մեր ռազմավարական գործընկերն է: «Սակայն, միաժամանակ, պէտք է մեր սեփական քաղաքականութիւնը մշակենք. մի բան, որ դեռևս չի նշմարւում»,- ընդգծեց բանախօսը:
Tert.am

0 Պատգամ: