Դեսպանը դուրս չեկաւ
«Ջաւախքը Վրաստան չէ»
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազօր դեսպան Գրիգոր Տաբատաձէին եւ յանձնել իրենց պահանջ-նամակը:
Նամակում մասնաւորապէս նշւած էին ջաւախահայութեանը յուզող բոլոր խնդիրներն ու մտահոգութիւնները` Վրաստանում Հայոց լեզւին եւ եկեղեցուն տալ պետական կարգավիճակ, Սամցխէ Ջաւախքին տալ լիարժէք ինքնավարութիւն եւ նրան միաւորել Ծալկան: Բացի այդ` ջաւախահայերը բողոքում էին Հայաստան-Վրաստան անցակէտում տիրող խայտառակ բարքերից, Ջաւախքում իրականացւող մշակութային եղեռնի դէմ:
«Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ` կանխելու այդ ամէնը: Մեր պայքարն հետեւողական է, մեր պայքարն անկասելի է», «Ջաւախք», «ամօթ», «ինքնավարութիւն»,- միաձայն բացականչում էին բողոքի ակցիայի դուրս եկած ջաւախահայերը:
Նրանք ակցիային մասնակցում էին «Ջաւախքը Վրաստան չէ», «Միասին տեր կանգնենք Ջաւախքին» ցուցապաստառներով, դրօշներով, որոնց մէջ ծածանւում էր նաեւ ԼՂՀ դրօշը: Ակցիային մասնակցում էին նաեւ մի շարք ՀԿ-ների, ՀՅԴ եւ այլ կուսակցութիւնների ներկայացուցիչներ:
Ջաւախահայերի պահանջ-նամակը դեսպանին պէտք է յանձներ «Ազգային նոր պահպանողական» շարժման ղեկավար Էդւարդ Աբրահամեանը: Դեսպանատան մուտքը հսկում էին Ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնեանը, ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպեանը եւ բարձրաստիճան այլ ոստիկաններ: Դեսպան Տաբատաձէն այդպէս էլ ընդառաջ դուրս չեկաւ ակցիայի մասնակիցներին, որը վիրաւորեց ջաւախահայերի ինքնասիրութիւնը:
Մօտ կէս ժամ սպասելուց յետոյ նրանք որոշեցին նամակը տալ իրաւապահներին ու հեռանալ. «Մենք մտադիր չենք ու այդքան ժամանակ չունենք էլ սպասելու: Մենք այս երկրի տէրն ենք. թող յարգարժան դեսպանը նամակը վերցնի իրաւապահներից»:
Էդւարդ Աբրահամեանը հետեւեց այս պահանջին` նամակը յանձնելով ոստիկաններին: Լրագրողների հետ զրոյցում նա վրդոււած ընդգծեց. «Մենք տեղեակ էինք, որ Վրաստանի դեսպանը չի փայլում իր դիւանագիտական էթիկայով: Տգիտութիւն ասեմ, թէ էթիկետի չիմացութիւն, ինքն իրենը ցոյց տւեց: Մենք երկխօսութեան ձեռք մեկնեցինք, որը վրացական կողմը փաստօրէն չընդունեց: Դա արդէն իրենց խնդիրն է: Մեր հասարակութիւնը, պետութիւնը պէտք է սատար կանգնի ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը»:
Ինչ վերաբերում է հետագայ գործողութիւններին, ապա ըստ նրա` դրանք կը լինեն միայն օրէնքի շրջանակներում, իսկ հետագայ ակցիաների մասին կտեղեկացւի նախապէս: Ի դէպ, երբ Երեւանում տեղի էր ունենում այս ակցիան, Մոսկւայում, Բէյրութում, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատների առջեւ անց էին կացւում համանման բողոքի ակցիաներ:

«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment