Հովարդ Բերման.–
Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չի վնասի Հայ-թրքական արձանագրութիւններին
12:27 / 19.04.2010
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կոնգրէսականներին կոչ է արել մերժել Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստը հերքող «բարոյապէս կոյր» վիճաբանութիւնները:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Բերմանն այդ կերպ պատասխանել է վերջերս թրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրէսականների մի խմբի կողմից Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին յղւած նամակին:
Թրքական հարցերին աջակցող կոնգրէսականների խումբը իր նամակում յորդորել էր Հայոց Ցեղասպանութեան վերջերս հաստատւած բանաձեւը քւէարկութեան չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։ Նամակի հեղինակները պնդել էին, որ այդ բանաձեւի հաստատումը «անուղղելի վնաս» կը հասցնի ԱՄՆ-ի ազգային անվտանգութեանը, կը խանգարի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ջանքերին եւ կը վնասի ամերիկեան ապրանքների վաճառքին Թուրքիայում։
«Ես համաձայն չեմ այդ նամակի առաջարկած կէտերին եւ յատկապէս դէմ եմ „այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութիւն“ արտայայտութեանը։ Այն հակասում է ծանրակշիռ եւ անժխտելի պատմական փաստերին եւ Ցեղասպանութեան հարցերով փորձագէտների կարծիքներին»,- իր նամակում գրել է կոնգրէսական Հովարդ Բերմանը եւ յաւելել. «Ես կարծում եմ նաեւ, որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները հիմնւած են փոխադարձ շահերի վրայ, եւ որ Թուրքիան հազիւ թէ հրաժարւի այն բազմաթիւ նպաստներից, որոնք ստանում է անվտանգութեան երկկողմանի յարաբերութիւնների շրջանակներում»։ Կոնգրէսական Բերմանը նաեւ նշում է, որ դէմ է այն պնդումներին, թէ բանաձեւը կը վնասի Հայ-թրքական արձանագրութիւններին։
«Այդ արձանագրութիւնները հոկտեմբեր ամսից ի վեր հաստատման են սպասում Թուրքիայի խորհրդարանում։ Թուրք ղեկավարների հաստատած նախապայմանները է՛լ աւելի են նւազեցնում արձանագրութիւնների վաւերացման հաւանականութիւնը Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասել է կոնգրէսական Բերմանը իր նամակում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment