Հայկական միկրոբլոգ է գործարկւել
17:25 / 17.04.2010
Հայաստանցի ծրագրւորողները ստեղծել եւ արդէն գործարկել են հայկական առաջին միկրոբլոգային «Armenix» համակարգը։
Ըստ հայկական միկրոբլոգի նախագծի համահեղինակ Վարդան Պապիկեանի՝ միկրոբլոգի հայկական տարբերակը ստեղծելիս հաշւի են առնւել արտասահմանեան միկրոբլոգային համակարգերի թերութիւնները։ «Twitter միկրոբլոգում հաղորդագրութիւն թողնելու համար յատկացւած է առաւելագոյնը 160 նիշի հնարաւորութիւն։ Armenix-ը ստեղծելիս հաշւի ենք առել հայերէն լեզւի իւրայատկութիւնը, եւ միկրոբլոգի տեքսի համար յատկացրել ենք 200 նիշ, քանի որ հայերէնի բառերը գրելու համար աւելի շատ նիշեր են օգտագործւում»,- ասաց Պապիկեանը։
Ըստ ծրագրաւորողի՝ ստեղծւել է նաեւ «Armenix»-ի բջջային տարբերակը, սակայն այն գործում է ռուսերէն լեզւով, քանի որ Հայաստանում բջջային հեռախօսները հայերէն ծրագրերով չեն գործում։
Պապիկեանը նշեց նաեւ, որ բանակցում են Twitter-ի եւ Facebook-ի հետ, որպէսզի «Armenix»-ի մասնակիցների յաճախորդները միկրոբլոգերը տեղադրւեն այդ սոցիալական ցանցերում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment