Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ հանրահաւաք Հոլանդիայում
Ապրիլի 20-ին Հաագայում Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ Նիդերլանդների (Հոլանդիայի) խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում Հոլանդահայ կազմակերպութիւնների դաշնութեան Ապրիլ 24 կոմիտէն և Հոլանդիայի Հայ Դատի յանձնախումբը, «Համագործակցող հոլանդահայ կազմակերպութիւններ» անւան տակ, կազմակերպեցին հանրահաւաք, որին ներկայ էին հինգ հարիւրից աւել ցուցարարներ:

Բոլոր ելոյթներում կոչ էր արւում Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը և վերջ տալ ժխտողականութեան քաղաքականութեանը: Պատգամաւորներից Եօէլ Վորդեվինդը, վան դեր Ստայը և Հան Տեն Բրուկը նշեցին նաև, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանութեան զոհերի յիշատակն յաւերժացնող յուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքն
երի մտադրութիւնը: Հոլանդիայի հրէական կառոյցների անունից այդ գաղափարին իր աջակցութիւնը յայտնեց Ռոնի Նաթանիելը:
Ելոյթների աւարտից յետոյ հանրահաւաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատւիրակութիւնը մտաւ խորհրդարանի շէնք և խնդրագիր յանձնեց Երկրորդ Պալատի Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահին և անդամներին:
Հանրահաւաքն աւարտւեց դէպի Թուրքիայի դեսպանութիւն կատարւած երթով:
Հանրահաւաքը նկարահանւում էր հոլանդական մի շարք և Թուրքիայից ժամանած երկու հեռուստաընկերութիւնների կողմից: Վերջիններս ներկայ էին և նկարահանէցին Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովին հանրահաւաքի անունից խնդրագրի յանձնումը:
Նոյն օրն, աւելի ուշ, նշւած հրապարակում ցոյց էին կազմակերպել ադրբեջանական և թուրքական համայնքների ներկայացուցիչները, որին մասնակցեցին առաւելագոյնը 40 հոգի:

7օր
0 Պատգամ:
Post a Comment