Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկում են ԼՂ խնդրի կարգաւորումը
20:44 / 20.04.2010
Մոսկւայում սկսւել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագհներ Սերժ Սարգսեան ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցութեան եւ միջազգային խնդիրներ:

«Այն, ինչ մենք անում ենք նախանձելի աստիճանի յաճախականութեամբ, դա շատ կարեւոր է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող վստահութեան ամրապնդման եւ փոխըմբռնման, ինչպէս նաեւ ռազմավարական գործընկերութեան ոգու համար»,- ընդգծել է Մեդվեդեւը:
Իր հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նախապէս շնորհակալութիւն յայտնելով Մոսկւա հրաւէրի համար, առաջարկել է քննարկել ԼՂ խնդիրը: Նա յայտնել է, որ հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովը ինտենսիօվէրն աշխատում է եւ շնորհակալութիւն է յայտնել Մեդվեդեւին Երեւանում գիտա-ինովացիոն կենտրոն բացելու համար:
ՀՀ նախագահը նաեւ ասել է, որ ներկայումս Հայաստանի կառավարութիւնը Երեւանում ՌԴ դեսպանատան հետ համատեղ «Ինտենսիւ աշխատանքներ է տանում Հայ-թրքական պատերազմում զոհւած ռուս սպաների յիշատակին նւիրւած յուշարձանային համալիրի վերականգնման ուղղութեամբ»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment