Սիդնէյի հայերը բողոքի գործողութիւն են անցկացրել


13:02 / 19.04.2010


Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման շաբաթւայ նախօրէին Սիդնէյի հայ համայնքը բողոքի գործողութիւն է իրականացրել՝ ընդդէմ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտման: Իրադարձութիւնը լուսաբանել են Channel 7 եւ SBS հեռուստաալիքները, նաեւ ABC, Triple J եւ SBS ազգային ռադիոցանցերը:
Գործողութիւնը կազմակերպւել է Աւստրալիայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Փողոց են դուրս եկել նաեւ Սիդնէյի թրքական համայնքի 100 անդամներ:
Ներկայ են գտնւել մօտ 100 ոստիկաններ՝ թոյլ չտալու Հայ ցուցարարների եւ թրքական ամբոխի միջեւ բախումներ: Հայերը, որոնց միացել են նաեւ ասորիներն ու յոյները, վանկարկել են «1915, այլեւս երբէք», «Թուրքիան մեղաւոր է, Թուրքիան պէտք է պատասխան տայ», «Մենք արդարութիւն ենք ուզում» եւ «Ցեղասպանութիւնը փաստ է» կարգախօսները
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: