Սերժ Սարգսեանն ու Դմիտրի Մեդվեդևն այսօր Մոսկւայում քննարկելու են ԼՂ հարցը
10:19 • 20.04.10
Այսօր Մոսկւայում տեղի կունենայ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Երկու երկրների առաջնորդները բանակցութիւններ կը վարեն «դէմ առ դէմ» ձևաչափով, կը քննարկեն դաշնակցային գործընկերութեան մի շարք ակտուալ խնդիրներ։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կը կատարւի միջազգային և տարածաշրջանային օրակարգին»,- ИТАР-ТАСС-ին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նախագահները քննարկելու են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցութիւնը, մասնաւորապէս, էներգետիկ ոլորտում։
Սերժ Սարգսեանն ու Դմիտրի Մեդվեդևը կանդրադառնան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը։ Ինչպէս նշել է ռուսական լրատւական գործակալութիւնը, Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս անհրաժեշտ օժանդակութիւն ցուցաբերել Երևանին և Բաքւին՝ փոխընդունելի որոշումներ գտնելու հարցում և պատրաստ է սատարել հակամարտութեան լուծման այն տարբերակին, որը կը գոհացնի ներգրաււած բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանաւորւածութեան ձեռքբերման դէպքում պատրաստ է դառնալ կարգաւորման երաշխաւոր։ Ըստ աղբիւրի, սա է պաշտօնական Մոսկւայի դիրքորոշումը։
Նշենք, որ Սերժ Սարգսեանի և Դմիտրի Մեդվեդևի այսօրւայ հանդիպումը երրորդն է այս տարւայ ընթացքում։ Աւելի վաղ երկու երկրների նախագահները հանդիպել էին Մոսկւայում և Սոչիում։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Անցեալ տարի Սերժ Սարգսեանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են եօթ անգամ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment