CNNTurk.–Թուրքիայում գործընթացը փաստացի աւելի շուտ էր սառեցւել
17:30 • 22.04.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Երևանի և Անկարայի միջև ստորագրւած արձանագրութիւնները ԱԺ օրակարգից դուրս բերելու մասին ՀՀ իշխող կոալիցիայի յայտարարութեանը, նշել է, որ դա հայաստանեան իշխանութիւնների գործն է:
«Հայաստանում իրաւասու մարմինը խորհրդարանն է: Թէ ինչպէս են ուղղորդելու գործընթացը՝ իրենք գիտեն»,- յայտարարել է Թայիփ Էրդողանը:
CNNTurk-ի փոխանցմամբ` Անկարայում ՀՀ իշխող կոալիցիայի որոշումը գնահատում են «կոնիւնկտուրային»: Մեկնաբանութիւններ են հնչում, որ դա քայլ է Միացեալ Նահագների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսեան ուղերձին ընդառաջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան բարձրաստիճան ներկայացուցիչները ուշադրութիւն են դարձնում այն հանգամանքին, որ Երևանն արձանագրութիւններից հետ չի կանչում իր ստորագրութիւնը, այլ միայն խորհրդարանում սառեցւում է արձանագրային գործընթացը։
Թուրքական աղբիւրը նաև յիշեցնում է, որ Թուրքիայում գործընթացը փաստացի սառել էր ՀՀ Սահմանադրական դատարանի` արձանագրութիւնների առնչութեամբ կայացրած որոշման և այն պատճառով, որ Ղարաբաղեան հիմնախնդրում առաջընթաց չէր գրանցւում։
Ըստ CNNTurk-ի` թուրք պաշտօնեաները ներկայ պահին մի կողմից սպասում են Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, միւս կողմից` փորձում գնահատել իրավիճակը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment