Հայուհուն մերժել են աշխատանքի ընդունել Ադրբեջանի նաւթային պետական ընկերութիւնում
13:31 / 19.04.2010
Ծագումով Հայ Մայա Կոնցլիաշվիլիին մերժել են աշխատանքի ընդունել Ադրբեջանի նաւթային պետական ընկերութիւնում։ Ինչպէս գրում է վրացական «Վերսիա» թերթը,Կոնցլիաշվիլիների ընտանիքի սոցիալապէս անապահով լինելու մասին պատմութիւնը յուզել է շատ ընթերցողների։
Հրապարակումից յետոյ Մայա Կոնցլիաշվիլիի հետ կապ է հաստատել ԱՆՊԸ աշխատակից Գելա Խելաձէն եւ նրան հաւաքարարի աշխատանք առաջարկել։ Առանց երկար մտածելու Մայան համաձայնել է եւ աշխատանքի անցել։
Սակայն, երբ գործը հասել է աշխատանքային պայմանագրի կնքմանը, գրասենեակի օպերատորը որոշել է ճշտել Մայայի ազգութիւնը (ամուսնութիւնից յետոյ նա վերցրել է ամուսնու ազգանունը)։ Երբ Կոնցլիաշվիլին ասել է, որ ինքը հայուհի է, ընկերութեան գրասենեակի աշխատակիցները հրաժարւել են նրան աշխատանքի ընդունել։ Օպերատորը ուղիղ կերպով յայտարարել է, որ իրենց ընկերութիւնում արգելւած է հայերին աշխատանքի ընդունել։

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment