15:42 • 17.04.10
Ապրիլի 18-ին՝ Յուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «Էրեբունի» պատմա–հնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենայ միջոցառում՝ «Ուրարտուից՝ Երևանի գարեջուր» անւանմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին յայտնեց թանգարանի տնօրէն Գագիկ Գիւրջեանը։
Գիւրջեանը նշեց, որ Յուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրւայ այս տարւայ խորհուրդն է գիւղատնտեսական ժառանգութիւնը։
«Հնավայրի տարածքում պեղած գտածոները վկայում են նրա մասին, որ մեզ մօտ գարեջրագործութիւնը զարգացած էր դեռ Ք.Ա. 9–7-րդ դդ.։ Կարմիր բլուրի տարածքում պեղւել են կարասներ, գարու հատիկներ»,- ասաց նա։
Գիւրջեանը յաւելեց, որ նախատեսւող միջոցառման շրջանակում կը կազմակերպւի ցուցահանդէս։ Ըստ նրա՝ այցելուներն ամբողջական պատկերացում կը կազմեն, թէ ինչպիսի արտադրութիւն է եղել այդ ոլորտում հին ժամանակներից մինչև այժմ։
Նշենք, որ այս միջոցառման անցկացման հարցում «Էրեբունի» արգելոց-թանգարանին աջակցում է «Երևանի գարեջուր» կազմակերպութիւնը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment