Թուրքերը գանձեր են որոնում հայկական գերեզմանատանը
18:11 • 19.04.10
Թուրքերն սկսել են աւերել հայկական հերթական գերեզմանատունը:
Թուրքական լրատuամիջոցների փոխանցմամբ` գանձեր որոնողներն ակտիւ աշխատանքներ են սկսել Մալաթիայի Քիլթեփէ թաղամասում գտնւող հայկական գերեզմանոցում:Գերեզմանատան տնօրինութիւնը տեղեկացրել է, որ ողջ գերեզմանատնով մէկ փորւած են թունելներ: Այժմ գերեզմանատան աշխատակիցները գանձեր որոնողների փորած փոսերը ծածկում են երկաթեայ ծածկերով, որպէսզի գերեզմանատուն այցելողները չընկնեն այդ փոսերը:
Յիշեցնենք, որ օրեր առաջ էլ շինարարական աշխատանքներ էին սկսւել Վանի Բաղչէսարայ շրջանի Եայլաքոնաք գիւղի հայկական գերեզմանատան տարածքում:
Յիշեցնենք, որ օրեր առաջ էլ շինարարական աշխատանքներ էին սկսւել Վանի Բաղչէսարայ շրջանի Եայլաքոնաք գիւղի հայկական գերեզմանատան տարածքում:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment