Թուրք մտաւորականները Թուրքիայի հասարակութեանը կոչ են անում ոգեկոչել 1915թ. զոհերի յիշատակը
14:31 • 20.04.10
Մի շարք թուրք մտաւորականներ հանդէս են եկել Թուրքիայի հանրութեանն ուղղւած նախա–ապրիլքսանչորսեան «Այս ցաւը մեր ցաւն է, այս սուգը` բոլորինս» վերտառութեամբ յատուկ ուղերձով` կոչ անելով ապրիլի 24-ին` տեղական ժամանակով 19:00, հաւաքւել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում և ոգեկոչել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
«1915թ., երբ մենք ընդամէնը 13 միլիոն էինք, այս հողերի վրայ բնակւում էին 1,5-2 միլիոն հայեր: Թրակիայում, Էգեում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում… Սամաթիայում, Շիշլիում, Ադաներում, Գալաթայում…
Մեր թաղամասերի նպարավաճառները, դերձակները, ոսկերիչները, ատաղձագործները, կօշկակարները, դաշտերում աշխատող հողագործները, ջրաղացպանները, մեր դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինւորները, պատգամաւորները, պատմաբանները, կոմպոզիտորները… Նրանք բոլորը մեր ընկերներն էին, դրկից հարևանները, մեր ցաւը կիսողները: Թրակիայում, Էգեում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում… Սամաթիայում, Շիշլիում, Ադաներում, Գալաթայում…
1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին «քշել»: Մենք կորցրեցինք նրանց, արդէն չկան: Անգամ գերեզմաններ չունեն: Այսօր շարունակում է գոյութիւն ունենալ և վերջին 95 տարիների ընթացքում էլ աւելի խորանալ մեր խղճին ծանրացած «Մեծ ցաւը»` «Մեծ Եղեռնը»:
Թուրքիայի բոլոր բնակիչներին, ովքեր իրենց սրտում զգում են այդ «Մեծ ցաւը», կոչ ենք անում լուռ, մոմերով և ծաղիկներով հաւաքւել ապրիլի 24-ին «Թաքսիմի» հրապարակում և իրենց յարգանքի տուրքը մատուցել 1915-ի զոհերի յիշատակին»,- նշւում է թուրք մտաւորականների յայտարարութիւնում:
Թուրք մտաւորականների այս կոչը հրապարակւել է buacihepimizin.org կայքէջում: Կոչի տակ իրենց ստորագրութիւնն են դրել այնպիսի յայտնի թուրք լրագրողներ, սիւնակագիրներ և մտաւորականներ, ինչպիսիք են` Ալի Բայրամօղլուն, Ահմեթ Ինսելը, Բասքըն Օրանը, Ջենգիզ Աքթարը, Հալիլ Բերքթայը, Յասեմին Չոնգարը, Ֆեթհիյե Չեթինը և ուրիշներ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment