Ապրիլի 24-ին Ստամբուլում կարող են բախումնե՞ր տեղի ունենալ
13:35 • 23.04.10
Ապրիլի 24-ին 1915թ. զոհւած հայերի յիշատակը ոգեկոչելու կոչով հանդէս եկած թուրք մտաւորականներին սպառնում են թուրք ազգայնականները: Վերջիններն էլ իրաւապահներին խնդրում են պաշտպանել իրենց:
Այս մասին թուրքական Taraf օրաթերթի հետ հարցազրոյցում ասել է «Այս ցաւը մեր ցաւն է, այս սուգը` բոլորինս» նախաձեռնութեան կազմակերպիչներից Ջենգիզ Ալղանը:«Մենք ազգայնականների թիրախում ենք յայտնւել, թէև հրապարակել ենք մարդկային խղճին ուղղւած մի կոչ:
Մենք Ցեղասպանութիւն եզրոյթը չենք գործածել, սակայն նրանք Ցեղասպանութիւնից են խօսում»,- ասել է Ջենգիզ Աղլանը:«Նախաձեռնութեան մեկնարկից ի վեր մեզ հայհոյանքներով և սպառնալիքներով լի էլեկտրոնային նամակներ են ուղարկում: Հարցի առնչութեամբ խորհրդակցել ենք իրաւապահ մարմինների հետ և խնդրել, որպէսզի հնարաւոր սադրանքների դէպքում նրանք ապահովեն միջոցառման մասնակիցների անվտանգութիւնը»,- յայտարարել է Ալղանը:
Յիշեցնեք, որ օրեր առաջ մի խումբ յայտնի թուրք մտաւորականներ Թուրքիայի հանրութեանն էին դիմել նախա–ապրիլ–քսանչորսեան «Այս ցաւը մեր ցաւն է, այս սուգը` բոլորինս» վերտառութեամբ յատուկ ուղերձով` կոչ անելով ապրիլի 24-ին` տեղական ժամանակով 19:00, հաւաքւել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում և ոգեկոչել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:

Tert.am

0 Պատգամ: