Հանս Սվոբոդան Թուրքիայի ընդդիմութեանը կոչ է անում աջակցել Հայ-թրքական գործընթացին
14:01 • 17.04.10
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ, Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցութիւնը) չպէտք է դէմ ընդդիմանայ Երևանի և Անկարայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Այս մասին, թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, Բրիւսէլում ԺՀԿ-ի առաջնորդ Դենիզ Բայքալի և նրա տեղակալ Օնուր Օյմենի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Եւրախորհրդարանի սոցիալիստների խմբակցութեան փոխնախագահ Հանս Սվոբոդան:
«Մենք ցանկանում ենք, որպէսզի ԺՀԿ-ն աջակցի Թուրքիայում իրականացւող բարեփոխումներին, սահմանադրական փոփոխութիւններին, Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Ցանկանում ենք` որ ԺՀԿ–ն աջակցի քրդական հարցի և կիպրական հիմնախնդրի կարգաւորմանը»,- յայտարարել է Սվոբոդան:

Tert.am

0 Պատգամ: