Կոալիցիան Արձանագրութիւնները հանում է ԱԺ օրակարգից
12:42 • 22.04.10
ՀՀ ազգային ժողովում քաղաքական կոալիցիայ կազմած կուսակցութիւնների քաղաքական խորհուրդները տարածել են համատեղ յայտարարութիւն, որում ասւում է. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութեան աջակցութեամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների Հայ-թրքական յարաբերութիւնների հաստատման ու զարգացման ուղղութեամբ։
Այդ գործընթացին իրենց ակտիւ աւանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնութիւնը, Ֆրանսիան, Շւէյցարիան։ Աշխարհի բազմաթիւ երկրներ դրականօրէն արձագանքեցին այդ նախաձեռնութեանը` ընդգծելով դրա բացառիկ կարևորութիւնը տարածաշրջանային կայունութեան հաստատման ու առկայ հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխօսութեամբ լուծելու հարցում։
Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրութեան ակնկալիքները շարունակաբար բախւեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականութեանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների խելամիտ ժամկէտներում վաւերացման գործընթացը։
ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութիւնն անընդունելի է համարում թրքական կողմի, մասնաւորապէս` վարչապետ Էրդողանի վերջին օրերի յայտարարութիւնները, որոնցով կրկին Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախւածութեան մէջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտութեան կարգաւորումից։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ թրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկէտներում արձանագրութիւնները վաւերացնելու պարտաւորութիւններից իմաստազրկում է այս փուլում դրանց վաւերացման գործընթացի հետագայ շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպէս ըստ անհրաժեշտութեան քննարկւող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրեայ նիստերի օրակարգերից հանելը` մինչև թրքական կողմը պատրաստ լինի առանց նախապայմանների գործընթացի հետագայ շարունակման»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment