Վրաստանի դեսպանը չցանկացաւ ընդունել ցուցարարներին
16:33 • 20.04.10
Ազգային նոր պահպանողական շարժման ղեկավարների նամակը Հայաստանում Վրաստանի դեսպանատունն այդպէս էլ չընդունեց։
Դեսպանութեան դռների առջև մօտ 30 րոպէ սպասելուց յետոյ Շարժման ղեկավարներին այդպէս էլ չդիմաւորեց ոչ Վրաստանի դեսպանը, ոչ էլ դեսպանութեան որևէ աշխատակից։ Վերջում բողոքի ակցիայի կազմակերպիչները որոշեցին իրենց նամակը յանձնել ոստիկաններին, որոնք էլ պէտք է նրանց նամակը փոխանցեն Հայաստանում Վրաստանի դեսպանին։
«Միասին տէր կանգնենք Ջաւախքին» «Վրաստան... խելքի բերելու ժամանակն է», «Ո՛չ Ջաւախքի վրացականացմանը» կարգախօսներով Հայաստանում Վրաստանի դեսպանութեան առջև անցկացւող բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում էին Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութիւն։ «Ինքնավարութիւն», «Պայքարենք, նւաճենք, տէր կանգնենք» կարգախօսները վանկարկող երիտասարդների պահանջը յստակ է՝ լեզւի, եկեղեցու կարգավիճակ ջաւախահայութեան համար, ինչպէս նաև լայն ինքնավարութիւն Վրաստանի կազմում։
Նամակում շարժման ղեկավարները պահանջում են. «Վերջ տալ դեռ խորհրդային ժամանակներից սկիզբ առնող Ջաւախքի մասնատման քաղաքականութեանը։ Ծալկայի նախկին հայաբնակ և յունաբնակ, այժմ՝ հայաբնակ, մասամբ նաև՝ վրացաբնակ շրջանն անջատել Քվեմօ Քարթլի նահանգից և միացնել Սամցխէ-Ջաւախք նահանգին»։
Երբ Վրաստանի դեսպանութիւնից ոչ մէկ չընդունեց ակցիայի կազմակերպիչներին, Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդւարդ Աբրահամեանը լրագրողներին ասաց. «Մենք տեղեակ էինք, որ Վրաստանի դեսպանը չի փայլում իր դիւանագիտական էտիկետի գիտելիքներով, բայց, այսօր փաստօրէն, այդ չիմացութիւնը լրիւ երևաց։ Սա դիալոգի ձեռքն էր, որը վրացական կողմը, փաստօրէն, չսեղմեց»։
Էդւարդ Աբրահամեանը նաև տեղեկացրեց, որ ակցիային միացել են ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն, Ժողովրդական կուսակցութիւնը, իսկ իրենց Շարժման մասնաճիւղերն այսօր ակցիայ են կազմակերպել նաև Արցախում, ԱՄՆ-ում, Մոսկւայում և Բէյրութում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment