Հայ Սփիւռքի պատմութեան մէջ ամենամեծ ցոյց-քայլարշաւը Լոս Անջէլեսում
11:31 / 24.04.2010
ԱՄՆ-ում Լոս Անջելեսի տարածքում Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի առթիւ Միացեալ Հայ Երիտասարդները (ՄՀԵ) քայլարշաւ են կազմակերպում` իրենց բողոքն արտայայտելով Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ:
ՄՀԵ-ն 2001թ-ից պատասխանատու է եղել ամենամեայ Հայ Սփիւռքի պատմութեան մէջ թերևս ամենամէծ ցոյց-քայլարշաւի համար, որն էլ տեղի է ունենում Կալիֆորնիայի Հոլիվուդ շրջանի տարածքի շրջակայքում:
Հայոց Ցեղասպանութեան ժխտումը ծնունդ է տւել այլ եղեռնագործութիւնների, որոնց շարքում են Հրէական Հոլոքոստը, Քամբոջիական ցեղասպանութիւնը, ինչպէս նաև Ռուանդայի միլիոնաւոր կեանքեր խլած ցեղասպանութիւնը: Այսօր էլ հազարաւոր մարդիկ շարունակում են զոհ գնալ 21-րդ դարի առաջին Ցեղասպանութեան նոր դրսեւորումներին՝ Սուդանի Դարֆուր շրջանում:
«Նախագահ Բարաք Օբաման ուխտ արեց ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, ե՛ւ որպէս Իլինոյզ նահանգի սենատոր, ե՛ւ որպէս նախագահական ընտրութիւնների թեկնածու: Իր արշաւում Նախագահ Օբաման քաղաքակիրթ աշխարհին խոստացել է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ նշելով. „Ամերիկան արժանի է մի այնպիսի առաջնորդի, ով ճշմարտօրէն կխօսի Հայոց Ցեղասպանութեան մասին եւ նոյնչափ ուժգնութեամբ էլ կարձագանքի բոլոր ցեղասպանութիւններին: Ես մտադիր եմ լինել հէնց այդ նախագահը“: Սակայն նա ժխտեց իր խոստումը, որը նա տւեց ոչ միայն Հայ համայնքին, այլ նաեւ ամբողջ մարդկութեանը»,- ասւած է ՄՀԵ-ի տարածած հաղորդագրութեան մէջ:
Յիշեցնենք, որ Լոս Անջէլեսի բողոքի ցոյց-քայլարշաւ իրադարձութիւնը տեղի կունենայ 2010թ. Ապրիլի 24-ին: Վերջինիս կազմակերպչական աշխատանքներն արդէն սկսւած են և կշարունակւեն առաւել ակտիվութեամբ: Բազում հայկական և ոչ-հայկական կազմակերպութիւններ արդէն առաջարկել են իրենց լուման՝ ի նպաստ ծրագրի իրագործմանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment