Դաշնակցութիւնը քաղաքական
ուժերին կառաջարկի սեփական
պլատֆորմը
Իրինա Յովհաննիսեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը քաղաքական ուժերին կառաջարկի համագործակցութեան սեփական պլատֆորմը: Այդ մասին յայտարարեց կուսակցութեան Հայաստանի գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
Ռուստամեանը յայտնեց, որ այժմ պլատֆորմը նախապատրաստում են եւ Ղարաբաղի իշխանութիւնների հետ հրաւիրւած համատեղ համաժողովում որոշ դրոյթներ քննարկելուց յետոյ կհրապարակեն իրենց առաջարկները. - «Մենք մերը կասենք ամբողջութեամբ:
Երեք հիմնական ուղղութիւններով` ազգային խնդիրներ, սոցիալական արդարութեան խնդիրներ` ընկերվարութիւն, եւ ժողովրդավարութիւն, այս բոլոր ուղղութիւններով մենք պատրաստում ենք մեր պլատֆորմը:
Մօտ ժամանակներս` ազգային խնդիրների հետ կապւած, մասնաւորապես, մենք մեծ համաժողով ենք անում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների հետ համատեղ` Ստեփանակերտում, Յուլիսի 10-11-ը (երէկ եւ այսօր) :
Ամբողջական տեսքի կբերւեն` այդ համաժողովի արդիւնքներն էլ հաշւի առնելով, մեր պլատֆորմի այդ հատւածները, որոնք վերաբերելու են հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ Ղարաբաղի հակամարտութեան կարգավորմանը»:
Յունիսի 12-ի հանրահաւաքում Հայ ազգային կոնգրէսի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը քաղաքական ուժերին առաջարկեց միաւորվել 12 կէտից բաղկացած պլատֆորմի շուրջ: Շուրջ տասը օր անց «Ժառանգութիւն» կուսակցութիւնը Հայ ազգային կոնգրէսին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն առաջարկեց իր 5 կէտից բաղկացած բանաձեւը, որը, Արմէն Ռուստամեանի համոզմամբ, աւելի լայն հնարաւորութիւններ է տալիս համագործակցութեան. - «Այո, մենք առաջարկը ստացել ենք: Իհարկե, ի տարբերութիւն Հայ ազգային կոնգրէսի պլատֆորմի` այդ առաջարկը մի քիչ աւելի լայն հնարավորութիւն է տալիս եզրեր գտնելու համագործակցութեան, բայց մեր մօտեցումը մնում է անփոփոխ:

Մենք ասել ենք, որ մենք ինքներս ենք պատրաստում մեր պլատֆորմը, եւ ճիշտ ճանապարհը դա է: Մենք պէտք է նախ եւ առաջ յստակեցնենք` ինքներս ինչ ենք ուզում: ՀԱԿ-ը իրենն ասել է, հիմա «Ժառանգութիւն»-ը, եթէ սա իր ամբողջական տեսակէտն է, ասել է, մենք մերը կասենք ամբողջութեամբ, շատ աւելի ամբողջական»:
Կոնգրէսի առաջարկած պլատֆորմի առանցքային դրոյթներից մէկը իշխանափոխութիւնն է, նախագահ Սերժ Սարգսեանի անյապաղ հրաժարականի պահանջն ու արտահերթ ընտրութիւնների կազմակերպումը:
«Ժառանգութեան» առաջարկներում արտահերթ ընտրութիւնների պահանջ չկայ, սակայն կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանը աւելի վաղ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում մեկնաբանել էր, որ առանց իշխանափոխութեան իրենց նպատակները չեն կարող իրականացնել:
«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին` արդեօ՞ք իրեն ընդդիմութեուն հռչակած Դաշնակցութեան պլատֆորմում իշխանափոխութեան պահանջը ինչ-որ կերպ ամրագրւում է, կուսակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Արտահերթ ընտրութիւնների խնդիր, նախագահի հրաժարականի խնդիր մենք այսօր օրակարգի վրայ չենք դնում:

Մի շատ պարզ պատճառով. եթէ մենք պատրաստ չենք ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելուն, վաղն էլ անենք այդ ընտրութիւնները` նոյն արդիւնքն են տալու: Հիմա էլի պարզապէս ստեղծենք մի նոր հնարավորութիւն մի նոր «Մարտի 1-2»-ի համա՞ր: Մեր մօտեցումը բոլորովին այլ է` պէտք է իսկապէս բարեփոխել ընտրական համակարգը այնպէս, որ այդ համակարգի վերաբերեալ վստահելիութիւնը էական աճ ունենայ: Աւելի լաւ է` եկէք աշխատենք, այդ իրավիճակը ապահովենք, նախադրեալներ ստեղծենք` այ այդտէղ եկէք համագործակցենք բոլոր ուժերը»:
«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, թէ Դաշնակցութիւնը ո՞ր ուժերին է առաջարկելու իր պլատֆորմը, Ռուստամեանը արձագանքեց. - «Մեր մօտեցումը սա է. մեր պլատֆորմը, որը մենք հրապարակելու ենք, լինելու է նաեւ պատասխան այդ բոլոր հարցերին:

Այսինքն` շատ պարզ է դառնալու, որ եթէ մեր մօտեցումները այս-այս-այս խնդիրների վերաբերեալ այսպէս են, եւ այդ մօտեցումները եթէ չեն համապատասխանում որեւէ ուժի մօտեցումներին, ուրեմն` մենք այդտեղ անելիք չունենք»:
1 Պատգամ:
Բազմաբովանդակ եւ բոլոր խաւերին հետաքրքրող նիւթեր ունէք։ Դա շատ գնահատելի է։
Post a Comment