ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ .–
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇՏԱՊԷՍ ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՍՓԻՒՌՔՈՒՄ
ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ»
Հայաստանը մշտապէս աջակցելու է սփիւռքում գործող հայկական կազմակերպութիւններին: Այս մասին յայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը` ընդունելով օգոստոսի 5-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան պատւիրակութեանը, որը Հայաստան է ժամանել օգոստոսի 1-8-ին առաջին անգամ անցկացւող ՀՄԸՄ-ի խաղերին մասնակցելու նպատակով:
«Հայաստանի Հանրապետութեան հնարաւորութիւնները գնալով մեծանալու են, եւ դրան զուգահեռ` անպայման աշխատելու ենք մեր դերակատարութիւնը բարձրացնել, որովհետեւ համոզւած ենք, որ սփիւռքն ուժեղ է Հայաստանով, Հայաստանն ուժեղ է սփիւռքով:
Սփիւռքով Հայաստանը 10 միլիոնանոց ժողովուրդ է, որ ունի ռեսուրսներ, մեծ հնարաւորութիւն եւ ցանկութիւն` ստեղծելու փոքրիկ, բայց շատ գեղեցիկ եւ զարգացած մի երկիր»,- ասել է Ս.Սարգսեանը:
Նա կարեւորել է այն իրողութիւնը, որ առաջին անգամ ՀՄԸՄ-ի հերթական խաղերն այս տարի տեղի են ունենում Հայաստանում: «Կարծես թէ տարեցտարի Հայաստանում սկսում ենք աւելի շատ համահայկական միջոցառումներ անցկացնել:
Իսկ սա լաւագույն ճանապարհներից մէկն է` ամրապնդելու հայրենիք-սփիւռք կապերը, օժանդակելու հայապահպանութեանը եւ հասնելու մեր ամենացանկալի իրողութիւններից մէկին` մեր միասնականութեանը »,- նշել է նա:
Ս.Սարգսեանը գոհունակութեամբ նշել է, որ այս տարին տարբերւում է համահայկական միջոցառումների թէ' քանակով, թէ' որակով: «Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մեր երիտասարդ հայրենակիցներին:
Ս.Սարգսեանը գոհունակութեամբ նշել է, որ այս տարին տարբերւում է համահայկական միջոցառումների թէ' քանակով, թէ' որակով: «Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մեր երիտասարդ հայրենակիցներին:
Հաշւած օրեր անց` Հայաստանում մեկնարկում են Համահայկական խաղերի ֆուտբոլի եւ բասկետբոլի առաջնութիւնները, որոնց կմասնակցեն շուրջ 700 մարզիկներ: Այսօր հանդիպում եմ ձեզ` քննարկելու Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան համահայկական խաղերի անցկացման գործընթացը, որոնց, ինչպէս տեղեակ եմ, մասնակցելու են բոլոր մայրցամաքներից Երեւան ժամանած մեր 450 մարզիկներ ու բազմաթիւ հայրենակիցներ»,- ասել է նախագահը:
Ս.Սարգսեանը ոգեւորիչ է համարել փաստը, որ խաղերի մասնակիցները երիտասարդներ են, ում համար այս ժամանակաշրջանը կարող է դառնալ նաեւ հայրենիքի ճանաչողութեան, իրենց հասակակիցների հետ ընկերանալու ու կապեր հաստատելու կարեւոր հնարաւորութիւն:
Ս.Սարգսեանը ոգեւորիչ է համարել փաստը, որ խաղերի մասնակիցները երիտասարդներ են, ում համար այս ժամանակաշրջանը կարող է դառնալ նաեւ հայրենիքի ճանաչողութեան, իրենց հասակակիցների հետ ընկերանալու ու կապեր հաստատելու կարեւոր հնարաւորութիւն:
«Ես յաջողութիւն եմ մաղթում բոլորիդ, խաղերի մասնակիցներին: Բայց այսպիսի դէպքերում ես սիրում եմ կրկնել, որ կարեւորը մարզական արդիւնքները չեն, այլ որ Հայաստան են եկել հարիւրավոր մարդիկ, որոնց մի մասը միգուցէ նախկինում Հայաստանում չի եղել, եւ որ սա շատ լաւ հնարաւորութիւն է` զգալու հայրենքի ուժը, տեսնելու այն կենարար աղբիւրը, որ հազարամյակներ շարունակ մեր ժողովրդին սնում է, պահպանում:
Դա, իմ համոզմամբ, առաւել կարեւոր է, քան որեւէ մարզական նւաճում: Այդ ճանաչողութիւնը կարող է դառնալ հայապահպանութեան այն լիցքը, որ մեր իւրաքանչիւր հայրենակից պէտք է ստանայ հէնց Հայաստանից»,- ընդգծել է Ս.Սարգսեանը:
Նշելով, որ դարեր շարունակ Հայաստանը եղել եւ մնում է համայն հայութեան երազանքների հանգրւանը, նախագահն ասել է.
«Եւ պիտի լինի, քանզի հայ ինքնութեան հանելուկի բանալին հէնց Հայաստան երկիրն է: Այլընտրանք չկայ: Արհաւիրքների եւ դրանց հետեւանքների վերացման շուրջ համախմբւածութիւնն ու միաբանութիւնը ժամանակի հետ անհետանում են: Ես էլի եմ առիթ ունեցել պնդելու, որ եկել է հայաստանակենտրոն սփիւռքի ժամանակը:
«Եւ պիտի լինի, քանզի հայ ինքնութեան հանելուկի բանալին հէնց Հայաստան երկիրն է: Այլընտրանք չկայ: Արհաւիրքների եւ դրանց հետեւանքների վերացման շուրջ համախմբւածութիւնն ու միաբանութիւնը ժամանակի հետ անհետանում են: Ես էլի եմ առիթ ունեցել պնդելու, որ եկել է հայաստանակենտրոն սփիւռքի ժամանակը:
Ազգովին մենք այլեւս ունենք մեր սեփական, անկախ պետութիւնը, որն էլ հէնց դառնալու է հայ ժողովրդին դէպի ապագայ առաջնորդող փարոսը: Համոզւած եմ, որ համահայկական միջոցառումների անցկացման, սփիւռքի խնդիրների լուծման եւ ընդհանրապէս հայ տեսակի պահպանման ու նաեւ զարգացման գործում տարէցտարի
անընդհատ աւելանալու է մեր պետութեան դերը, մասնակցութիւնն ուառաջնորդութիւնը»:
Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպմանը Ս.Սարգսեանն անդրադարձել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ներկայ զարգացումներին, նաեւ` հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանն ուղղւած գործընթացին:
Նա ասել է, որ բանակցութիւններում հայկական կողմը շարունակում է հանդէս գալ հակամարտութեան լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում` ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ եւ ԼՂ անվտանգութեան յստակ երաշխիքների ապահովում:
Ս.Սարգսեանի խօսքերով, բանակցութիւնների արդիւնքում ձեւաորւելիք լուծման տարբերակը ներկայացւելու է քաղաքական ուժերի եւ հանրութեան համակողմանի քննարկմանը եւ վերջնական որոշում կայացւելու է ըստ այդմ:
Հայ-թուրքական երկխօսութեան վերաբերեալ հարցին ի պատասխան` Ս.Սարգսեանը եւս մէկ անգամ ընդգծել է, որ խօսքը յարաբերութիւնների` առանց նախապայմանների կարգաւորման մասին է:
ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղեան
2 Պատգամ:
Դուք շատ ճիշտ էք մտածել պրն. Դաւթեան եո ձեր միտքը բացայայտել էք լուսանկարներով։ Այսպէս ենք հասկանում, որ ոչ միայն Հայրենիքը ոչինչ չունի մեզ տալու, օժանդակելու եւ աջակցելու, այլ պատահում է հակառակը։ Այսինքն մենք ենք մեր գաղութին ու համայնքին պատկանող հարստութիւնները վաճառում , տալիս ենք Հայրենիքին։ Երբ բացայայտւում է այս խաղը, իշխանութիւնը այլ կերպ է անում , այսինքն ծախելու փոխարէն, (որ շատ աղմուկ է բարձրացնելու) հիմա ինքը կալւածն է նւիրում Հայաստանի կառավարութեան՝ դեսպանութեան, որ ինքը ծախի կամ շահարկման յանձնի...Այս է «ԱՐԻ ԵՐԿԻՐ» նախագիծը բարեկամներ... եւ բնականաբար այսպէս ենք վերծանում պրն. Սարգսեանի «աջակցութիւն» կոչւածը։
Garces te aydbes e sireli Meline.
Post a Comment