Ու մի վայրկեան.
Ու վայրէջքն է մե՜ղմ,հեշտութեամբ՝
Մէկ խորանարդ դատարկ փոսում:
Մի տ՜աս վայրկեան,
Հողի թափւող անտանելի ձայ՜ն՝դմփ-դմբոց,
Որ թափւում է դատարկ արկղին.
Բայց ի՜նչ դատարկ
Այնտեղ հանգչե՛ց մի մարդու կեանք,
Մի հողաթո՛ւմբ դարձաւ նրա նոր հանգրւան
Եւ բիւրաւոր ծաղիկներո՛վ պատւեց նրա նոր այգեստան.
Ծուխ է ելնում տան երդիկից,
հաց չեն թխում ո՜չ
Խունկ են ծխում, սեւ են հագած՝ աչքերը թաց
...Ո՜հ...սեւ են հագած,աչքերը թաց,յուղարկաւորները սգակիր:
Հանգիստ առած մարմինն այդ անշարժ
Ծնւեց մի օր նա ակամայ,
Ու մեծացաւ փայփայելով վառ յոյսերը իր ծնողաց...
Սիրեցեալին երբ հանդիպեց,երդւեց սիրել,
հնազանդւել մինչեւ իր մահ,
Ծնեց, սնեց, ճիւղաւորեց ու զարդարեց,
նոր կեանք ապրեց իւր բերքով թանկ:
Նա երէկ կար,այսօր չկայ
,Երա՜զ միայն ու գլխացաւ...
Նա հեռու չէ.պատուհանից թէ դուրս նայես,
Մեր քաղաքի ա՜յն անկիւնում,այնտեղ ուր նոր օրն է բացւում,
Ա՜խ այնտեղ է հանգիստ առած,
Հանգի՜ստ քնած,ո՛չ մի բանի չի մտածում...
Նա հեռու չէ.Մ՛ի մետըր ցած մեզնից քնած.
Թէ իր մասին պարզ մտքերով մենք քուն մտնենք,
Մի գուցէ և այցի գայ մեզ անուրջներում,
և ասէ թէ էդ ո՜նց գնաց անակնկալ,
Գրկենք,ասե՛նք գնաս բարով,յագենանք մեր կարօտն առած:
Ինչ միամիտ հանգիստ նստած,
Սիրտ եմ տալիս,մխիթարում, ինքս ինձ խաբած,
Փափագները՝ իր հետ թաղա՜ծ,
Այնտեղ մի ՛՛կեանք՛՛,Իր հօր՝դստեր,ամուսնու՝ սէր,
Անուշ թոռան ու սիրասուն զաւակների՝...
Մա՜յրն է հանգչած...
ԲԵԹԻՆԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment