ԱՅՍՕՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՕՐ ԷՐ...
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,
ԲԱՅՑ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼՈՒ Ի՞ՆՉ ԱՌԻԹ ԿԱՅ...
Երէկ գիշերւանից սկսած, հին ու նոր, միամիտ ծանօթներ ու անծանօթներ, գործակիցներ, ընկերներ, բարեկամներ, աշխատող ու ինձ նման անգործութեան մատնւած հայ ու պարսիկ լրագրողներ, տարբեր միջոցներով, «մեր օր»ը՝ Լրգագրողի օրն... են շնորհաւորում։
Առաջին հերթին փորձեցի իրենց շնորհակալութիւն յայտնելու հետ միաժամանակ, բացատրել նաեւ այն իրողութեան մասին, որ այսպիսի մի օր, աշխարհի այսպիսի պայմաններում, բոլորովին շնորհաւորելու յարմար առիթ չի ՝ սա։
Հնարաւոր չէր բոլորին էլ պատասխանել կարճ հաղորդագրութիւններով՝(sms), քանի որ արժէքի սղութինից բացի, նաեւ ժամանակ է խլում։ Չնայած որ ոմանք գուցէ ասեն .–«անգործ մարդու համար ինչ իմաստ ունի ժամանակը...» ։ Ուստի որոշեցի մի երկտողով այս բացատրութիւնները տալ նաեւ բոլորին։

Երբ մի համայնքում, անկախ պետական ապառատից, քո գրչակիցներն են ուզում որ դու չլինե՛ս այն ինչ, որ կա՛ս, ու չանե՛ս այն ինչ որ ճշտւած առաքելութիւնտ է քեզ յանձնարարում որպէս լրագրող, էլ ի՛նչն էք շնորհաւորո՞ւմ...
Երբ քեզ շրջապատող սահմանափակ, բայց ասահման հնարաւորութիւննե՛ր, յարմարութիւննե՛ր, կարողութիւ՛ն, ու՛ժ, եւ... ունեցող մարդիկ քեզ պարտադրում են ստե՛ս, խաբե՛ս, քծնե՛ս, շողոքորթե՛ս, կեղծես, ու անարդարութիւնը «մի կերպ»... արդար ձեւացնե՛ս, էլ ի՞նչ շնորհաւորելու բան կայ այստեղ...
Երբ նոյները ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹԻԿՈՒՆՔՏ ԼՈՅՍԻՆ, ԽԱՒԱՐԻՆ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԱՂԹԵՍ..., ու խաւարը գրկելով թքնես արեգակի ճառագայթներին, եւ անարդարութեան արձանիկների առջեւ ծնկաչոք աղերսես մի կտոր հացի ու մի բուռ պանրի համար, էլ ի՞նչն էք շնորհաւորում...։
Երբ առաքելութեանտ թելադրանքի ու յանձնառութեան տակ՝ չենթարկւես «պարոն»ներին, ահա այդ «մեծ յանցանք»ի համար ամենաստոր միջոցներով փորձում են «ստորացնել» քեզ ու ամենադաժան ձեւեռով աշխատանքի շարքից դուրս քշե՞լ ..., էլ ի՞նչն էք շնորհաւորո՛ւմ...
Լրագրութիւնը չի ուսուցանւում։ Լրագրութիւնը բնածին տաղանդ է, որը յղկւում ու կատարելագործւում է աշխատանքի, դասընթացների ու համալսարաններում ուսուցանւող առարկաների միջոցով։ Ու այդպիսի աշխատանքը որ մտքի, պրպտումների, տաղանդի, իրողութիւնների ու անձնական խառնւածքի ու փորձառութիւնների միաձուլումն է՝ երբե՛ք չի կարող կեղծ լինի, երբե՛ք չի կարող անարդար լինի, երբե՛ք չի կարող քմահաճոյքների առարկայ դառնայ եւ վերջապէս՝ երբե՛ք պատւէր չի ընդունում...
Լրագրութիւնը թէեւ մի տեսակ շարադրութիւն է, սակայն դպրոցական շարադրութեան առարկայի նման, դրա նիւթն ու բնաբանն ու եզրայանգումը քեզ չի թելադրում շարադրութեան ուսուցիչը.... Ճիշտ այնպէ՛ս ինչպէս շարադրութիւններում, ստիպւած բարձր թւանշան ստանալու համար գրում էինք՝ «Ի հարկէ, որ գիտութիւնն աւելի լաւ է քան հարստութիւնը» (علم بهتر است یا ثروت)
Լրագրութեան ասպարէզում էլ նոյնն է. բարձր թւանշան ստանալու համար պիտի շարադրութիւնը գրես այնպէս, ինչպէս՝ «ուսուցիչ»ն է պահանջում։ Բայց իսկական լրագրողը, որ համոզում ունի իր գրած շարադրութեան ճշմարտութեան վրայ, երբե՛ք չի կարող թիկունքը յենած արեգակին, խաւարին բարի լոյս ասի....
Ու արդիւնքում, տեսէք մեր համայնքի փողոցներում ու հրապարակներում, քանի լրագրողներ կան, որոնք անկախ իրենց կամքից աշխատանքից զրկւել են, ու միտք ու ուղղութիւն հրամցնելու փոխարէն փերեզակներ են դարձել ու կանացի գուլպայից սկսած, մինչեւ համրիչ ու պատանք ու կոճակ ու սիգարետ են վաճառում...

Այսպիսի մարդկանց, որոնք անմեղ ճերմակ աղաւնիների նման, ոչ թէ՝ վանդակում, այլ բուռերի մէջ են ճզմւում,... ի՞նչն էք շնորհաւորում....
ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ
10 Պատգամ:
Ուրեմն Տոնտ շնորհավոր ;)
Hargeli baron Vartan
Isgagan lragroghneri donn shnorhavor voroncic megn el angasgac dook ek. Vsdah yeghek vor mer achkeric chi vriboom ain inch vor gadarvoom e zez hed yev voric
anbajin chi mnoom nayev zer endanike. Hajoghootun zez zer djvarin janabarhoom.
Շատ ցաւալի է մեր համայնքի այս վիճակը, եւ չգիտեմ մեր առաջնորդները մեզ ու մեր համայնքին դէպի ուր են առաջնորդում։
Յարգելի պարոն Դաւթեան ես ձեզ ճանեչում էի դեռ ձեր խիղճերը գրգռող յօդւածներից ու բեմերի խօսքերից, բայց չգիտէի բոլորովին, որ ինչ վիճակի են ձեզ մատնել մեր ջոջերը մինչեւ կարդացի պարոն Ղուկասեանի գրութիւնը եւ հետաքրքրւելով տեղեկացայ այդ ցաւալի վիճակի մասին։ Ու ամենավատը այն որ ձեզ այդ վիճակի են մատնել հենց ձեր ընկերները որի մէջ ցաւօք դերակատար է եղել ձեր մօրաքրօջ աղջիկը։
Չիտեմ ինչն է մեզ պարտադրում , որ իրար միս կրծենք ու դաշտից հեռացնենք համայնքի կարող մարդկանց։ Թոյլ տւէք նաեւ ձեր կողմից թքեմ նրանց ամօթից պատռւած երեսներին։ Միթէ քանի ձեր նման մարդ ունենք որ առանց ամաչելու այսպիսի ստոր քայլերի են դիմում նրանք, որ հովանաւորւում են նորից ձեր ընկերների կողմից։
Amot e joghovoord jan amot e. Hayrenikn el enk oozoom aynbes bahel vor ays mardgants enk bahoom? Iser asdzo i mi yegek... Gone bahe janachek. Inch ek arel ays mardoo hed ov shpatsats azgayinner... Amot e....-!!!
posted):
Andre on 09 August, 2009 03:35:39
Կորչում գնում են, հեռանում
Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
Ձեզ պետք է մի նվագախումբ,
Որտեղ տիրում են թմբուկները
Որտեղ ամեն մի մեղեդի
Փչում են լոկ փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան`
Նրանք են մենակատարները
Ձեզ չեն ների, որ դիմացաք,
Չնվաղեց երբեք ձեր կամքը,
Չներեցիք և հեռացաք`
Նախազգալով խաղի ավարտը
Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
Երբ որ մարեն հիմար կրքերը,
Երբ քանդելուց հետո նորեն
Կպահանջվեն շինարարները
Ձեզ չեն ների, որ չկորաք,
Պահպանեցիք ոգու տաճարը,
Որ դատեցիք ինքներդ ձեզ`
Հեգնած նրանց նեխած ատյանը
Որ հարբեցող դուք չդարձաք,
Կյանքի հոտած պանդոկների մեջ,
Եվ չկորաք թմրած ծխում
Տառապյալի հիմար դերի մեջ
Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված
Լուռ հեռանում են սպիտակները…
ցավալի է որ առիթ է լինում նորից հիշել աչս մարքարեական խոսքերը
Ամբոէջապէս համաձայն լինելով սիրելի Անդրէի գաղափարին, ուզում եմ աւելացնեմ, որ շատերն են սպասում, որ իրենց հակառակորդներին վատ գատ կացութեան մէջ տեսնել ու շեփորել այդ, մինչդեռ իրենք՝ իրենց ամենախայտառակ դրսեւորումներն ու արարքները, որն սպասելի չի նոյնիսկ ամենահասարակ պատասխանատուից, այնպէս են ծածկում, որ կարծես թէ ոչինչ էլ չի պատահել։
Աւելաացնեմ նաեւ, որ անկասկած այս տեսակ մարդիկ չեն ներւի, քանի որ նախ թմբուկները սազական չեն միահեծան ու սուր այլ նւագարանների, եւ յետոյ էլ, նսեմացնելու առիթ չեն տալիս միահեծան խմբաւարին։
Vartan jan,
Shad tibug hotvadz er. Amen inch asvadz er...
Garogh em badgeratsnel vor "martgants" mod ugheghneri jahjatsumn u khighjeri karatsume vordegh e hasel....vor ko nman lrakroghin ankam portsum en lretsnel.
Vartan jan ko BLOG-e shad lavn e u menk mishd hedevum enk ko deghatradz nyuterin, lurerin ... u hiyatsadz enk ko ashkhadasirutyamp u hedevoghaganutyamp. Vonts gareli e ko nman daghantavor, bargeshd u bardajanach lrakroghin chehishel u masnakidagan doni aritov kone shnorhagalutyun chasel !
SHNORHAGALUTYUN VARTAN, Vartskt gadar
Sosi Bayatian
Dear Vartan,
I loved your writing and passion. I loved your personality and it is highly appreciated. In U.S.A I have learned that life is not fair. More you know, more you work, more appreciation you need, but instead you collect more enemies. The people who try to pull you down, let them know, not only you don't get down, but also they will lose the chance of getting support from you. Your writing and ideas are exactly the same as what I think. I attach my picture for you, to know each other and stay friends.
You are a very respectful journalist and I congratulate you for being a real man and real VARTAN!
Respectfully yours,
Helen Gharibjanian Akbari
Sireli Vartan,
Ooshatsoomov gu gartam (Kaghaken toors eyi artsagoortov)
Lrakroghi Orvan khorhurtadsootyoonut.
Artaratsi e untvuzoomut!!
Sagayn mite aytbes che ? mishd pokrig dogos mu ga vor ashkharhi tsaverov gayri oo gu darabi –Lurakroghnerun ashkarhi…
Panasdeghdsin usadsin bes =
“Mart ga ashkharhun a shalagads danoom
Mart ga yelel e shalagun ashkharhi..”
Inchi bidi numaner ashkharhu yete tsezi bes uzkasdootyan huraver gartatsoghner koyotyoon chooneneayin???
Vartskut gadar!
Mishd Harkanok,
Zarminé Boghosian- New York
Post a Comment