ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԸ ԽՕՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղեան հակամարտութեան լուծման ուղղութեամբ շատ լուրջ և ակտիւ աշխատանք է տարւում:
Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Ռուսաստանի Դաշնութեան վարչապէտ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցելութեան ժամանակ, տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալութիւնը:
Ռուսաստանն ուզում է, որպէսզի այս հիմնախնդիրը արագօրէն լուծում ստանայ: Ռուսաստանը դէմ է Կովկասում գոյութիւն ունեցող ցանկացած հակամարտութեանը, որովհետև իւրաքանչիւր հակամարտութիւն ստւեր է գցում հարևան երկրների հետ մեր յարաբերութիւնների վրայ, -ասել է Պուտինը:
Նա նաև նկատել է, որ Ռուսաստանը կարող է օգնել կողմերին հակամարտութեան արագ լուծման հարցում փոխհամաձայնութեան գալ:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment